Categories: Startups

eSwap. օնլայն հարթակների միացման և ղեկավարման համակարգ

Նիկողոսյան Կարենը, Մարտիրոսյան Հովհաննեսը և Գաբոյան Էռնեստը համակուրսեցիներ են եղել։ Ավարտելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, որոշել են ծրագրավորում սովորել և ստեղծել են իրենց սեփական ստարտափը՝ eSwap-ը, որը իրենից ներկայացնում է տարբեր օնլայն հարթակների միացման և ղեկավարման համակարգ։

StartHub-ը զրուցել է թիմի ղեկավարի՝ Կարենի հետ։

– Ինչպե՞ս եք իրար հանդիպել

– Մենք բոլորս համակուրսեցիներ ենք, միասին սովորել ենք տնտեսագիտական համալսարանում, հետո ուղղություն ենք վերցրել դեպի ծրագրավորումը։ Միավորվել ենք ու ստեղծել փոքր կազմակերպություն։ Կազմակերպությունը իր գործունեության ընթացքում տարբեր հաճախորդներ է ունեցել, ովքեր հետաքրքրված են եղել մեր ստարտափի նման պրոդուկտներով, իրենց տարբեր կոմպոնենտներով։ Այսինքն, outsource-ով զբաղվող կազմակերպություն ունեինք, ու 3-4 ամսվա մեջ 3 տարբեր հաճախորդ մոտավորապես նույն գաղափարով դիմեցին մեզ։ Ու մենք որոշեցինք բոլոր այն կոմպոնենտները, որոնք իրանք ուզում էին, միացնել իրար։ Եվ արեցինք։

– Ինչպե՞ս հասաք Beeline Startup Incubator

– Մինչև Ինկուբատոր բավականին երկար ճանապարհ էինք արդեն անցել։ Մեր ստարտափով սկսել ենք զբաղվել 2017 թվականի սկզբից, այդ ժամանակվանից արդեն ծրագրավորում ենք արել, որը մինչև հիմա անում ենք։ Պրոեկտի աշխատող MVP-ն արդեն 3 ամիս է, ինչ շուկայում է։ Մինչ այդ մասնակցել ենք EIF-ի IMG գրանտային ծրագրին, դարձել ենք հաղթողներից մեկը։ Մասնակցել ենք Շվեյցարիայում Seed Stars-ին, իսկ հետո Իսպանիայում Startup Ole-ին։ Տարբեր կապեր ենք ստեղծել։ Հետո արդեն դիմել ենք Ինկուբատոր, անցել աքսելերացիոն շրջան։ Այստեղ սկսել ենք հասկանալ, թե ինչպես մարկետինգով զբաղվել, բիզնես մոդելի մշակման վրա ենք աշխատել։

– Ի՞նչ եք արել Ինկուբատորի ընթացքում

Ինկուբատորի հիմնական իմաստը այն է եղել, որ եթե ինչ-որ ստարտափեր, ինչ-որ գաղափարների վրա են աշխատել, իրենք լիքը բացեր են թողել։ Հիմնականում մարկետինգային, գաղափարային կամ բիզնես մոդելում։ Ինկուբատորը տարբեր մասնագետների է ներգրավում, որոնք շփվում են թիմերի հետ և ճիշտ ուղղություն են տալիս։ Օրինակ, մարքեթինգի մասնագետը ճիշտ ուղղություն է տվել, թե ինչպես արագ զարգացնել ստարտափը, բիզնես մոդելով զբաղվող մասնագետները օգնել են հասկանալ, թե ինչպես մեր ապրանքը իրացնել շուկայում։ “Ինչպես կարելի է հաճախորդների հետ շփվել” հարցով են օգնել և այլ խնդիրներով։ Այսինքն օգնել են մեզ հենց շուկա մտնելու հարցում։

Իսկ հիմա արդեն ունենք պատրաստի պրոդուկտ։ Ճիշտ է, աշխատում ենք դեռ որպեսզի նրան լավացնենք, տարբեր տեխնոլոգիական լուծումներ տանք, բայց մեր ստարտափը արդեն շուկայում է։ Շուկայում վաճառքներ ենք անում ու ունենենք մոտավորապես 80 հաճախորդ։

– Ինչի՞ մասին է ստարտափը

– Մեր ստարտափը տարբեր օնլայն հարթակների միացման և ղեկավարման համակարգ է։ Իսկ եթե երկար, մեր ստարտափը տարբեր market place-երի, օնլայն խանութների հաշվապահական և առաքման ծառայությունների համակարգ է, որը դառնում է մեկ էկրան, այդ բոլորը միացնելու համար։ Այսինքն, եթե մարդը, իր ապրանքները վաճառում է և Amazon-ում, և Ebay-ում, և այլ օնլայն հարթակների վրա, ինքը տարբեր տեղերից պատվերներ է ստանում։ Ու տարբեր տեղեր իր ապրանքների քանակությունը միշտ փոխվում է։ Այն բոլոր խնդիրները, որ մարդ շատ ժամանակ չծախսի, հանկարծակի չվաճառի ավել, քան ունի, մենք լուծում ենք։ Որովհետև, եթե մարդ ունի ինչ-որ սահմանափակ քանակությամբ ապրանք, մեկ գիիշերվա մեջ, նա կարող է վաճառել ավել, քանի ունի։ Այս ամենը մենք տեղավորել ենք մեկ էկրանի վրա, այնպես որ մեր հաճախորդը տեսնում է ողջ վաճառքը տարբեր պլատֆորմերից, և հաշվապահական ու առաքման հարցերը լուծում է։

Մեր բիզնես մոդելը հիմնված է ամսական բաժանորդագրությունների վրա։ Ունենք նաև մի քանի փաթեթ, որոնք տարբերվում են ըստ ապրանքների ստացած պատվերների քանակի ու միացած օնլայն խանութների քանակի։

Ուրիշներից մենք տարբերվում ենք նրանով, որ ավելացրել ենք մեքենայական ուսուցում, որը թույլ է տալիս stock prediction անել։ Stock-ը ապրանքի քանակությունն է, որը վաճառողը ունի և կարողանում է իրացնել։ Իրենց համար լուրջ խնդիր կա, որ հասկանան, թե որ պահին ինչքան ապրանք է պետք։ Որ ոչ պահեստում մնա, ավելցուկ լինի, բայց նաև միշտ ավել քանակով լինի, որ միշտ ստացվի վաճառք անել։

– Ի՞նչ պլաններ ունեք

– Հիմա մենք տարբեր ընկերությունների հետ բետա-թեստեր ենք անում, ֆունկցիոնալության առումով։ Նայում ենք, որ ֆունկցիաներն են, որ հաճախորդներին ավելի շատ են գրավում և փորձում ենք դրա օգնությամբ ավելի շատ մարդկանց գրավենք։ Գուցե և ունենք մրցակիցներ, բայց ուզում ենք Միացյալ Նահանգների շուկա մտնել, որովհետև հիմնական հաճախորդները այնտեղից են։ Արդեն իսկ ծանոթացել ենք այնտեղի շուկայի հետ։ Հիմա, օրինակ, մեր պրոդուկտի նոր ֆունկցիաներով բետա-թեստերը անվճար տալիս ենք հաճախորդներին, որոնք արդեն փորձարկում են և իրենց կարծիքն են հայտնում։ Ըստ դրա որոշում ենք, թե ինչ անենք ապագայում։

Share