Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
$50.000 Index Ventures-ը կներդնի հայկական ստարտափերում
Startups 15/03/2019 21:54

Մարտի 14-ին Թումո Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոնում տեղի ունեցավ Index Ventures Armenia Tech Summit-ը։ Վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչները՝ հիմնադիր Նինա Աչաջյանը, Մայք Վոլպին և Դոմինիկ Վիդալը պատմեցին ստարտափերի էկոհամակրգի, Սիլիկոնյան հովտի պրոեկտների մասին և պատասխանեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

Միջոցառման հիմնական մասի ավարտից հետո տեղի ունեցավ հայկական 10 ստարտափերի պրոեկտների ներկայացման մրցույթը (pitching competition): Լավագույն ստարտափին Index Ventures-ի թիմը պատրաստել էր հատուկ մրցանակ՝ $25.000 ներդրում։ Բայց մրցույթի ավարտին հիմնադրամի ներկայացուցիչները խոստովանեցին, որ այնքան նրանց դուր եկան հայ ստարտափերների պրոեկտները, որ նրանք որոշում կայացրեցին ֆինանսավորել 1-ի տեղը 3 թիմ։

Երրորդ տեղը, ստանալով $10.000, զբաղեցրեց Embry-ն։ Այն քաշի կառավարման համար ստեղծված սարք է, որը տեղադրվում է կոշիկի մեջ:

Երկորդ տեղը, ստանալով $15.000, զբաղեցրեց D’efekt-ի թիմը։ D’efekt-ը հավելված է, որը օգտագործելով արհեստական բանականություն, թույլ է տալիս օգտատերերին ստեղծել արտասովոր և կրեատիվ վիզուալ էֆֆեկտներով տեսահոլովակներ։

Եվ առաջին տեղի մրցանակը, հավասար $25.000-ի, ստացավ RetentionForce ստարտափը։ Այն Facebook-ի միջոցով աշխատող հաճախորդների սպասարկման ավտոմատացման ծառայություն է, որը միտված է գեղեցկության սրահների հանդեպ հետաքրքրությունը պահպանելուն։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Index Ventures-ի թիմը հանդիպում ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում վենչուրային հիմնադրամը պատմեց Հայաստանի ստարտափերում ներդրումային նախագծեր իրականացնելու ուղղությամբ իրենց ծրագրերի մասին և պատրաստակամություն հայտնեց հայկական նորաստեղծ ընկերություններին ներկայացնել Սիլիկոնյան հովտում ներդրումներ ստանալու տարբերակների և տեխնոլոգիական ոլորտի միտումների մասին: