EU4B STEP2 դրամաշնորհառուների` Cow.net-ի և RendChain-ի այցը Լիբանան` EPIC-ի առաջին արդյունաբերական շրջագայության շրջանակներում
Startups 19-03-2019 16:12

EU4B STEP 2 դրամաշնորհառու COWnet և RendChain թիմերն այն 14 ձեռնարկատերերի շարքում էին, ովքեր EPIC- ի առաջին արդյունաբերական շրջագայության շրջանակներում այցելեցին Լիբանանի մայրաքաղաք՝ Բեյրութ։ Այցի շրջանակներում ձեռնարկատերերն հանդիպեցին լիբանանյան տեխնոլոգիական էկոհամակարգի ներկայացուցիչներին։ 

Շրջագայությունը ներառում էր հանդիպումներ լիբանանահայ հաջողակ ձեռնարկատերերին, ստարտափներին, Beirut Digital District (BDD)-ի ներդրողներին և այց դեպի Բեյրութի ամերիկյան համալսարան, որը հովանավորվել էր «Թամար Կապիտալ»-ի կողմից։

Կազմակերպիչների խոսքերով, այցի նպատակը հայաստանյան գործարարներին Հայաստանից դուրս գտնվող կազմակերպություններում կազմակերպական կառուցվածքին, գործառնություններին, աշխատանքային մշակույթին ծանոթացնելն էր, և իհարկե՝ փորձի փոխանակումը։

COWnet-ը մշակել է մի սարք, որն իրականում վերահսկում է կովի առողջության վիճակը։ Ստարտափը հավաքագրում է տվյալներ, և կատարում է վերլուծություն։ Մոնիթորինգի նպատակով չափվում են կովերի առողջությունը, վերարտադրողական կարգավիճակը և արտադրողականությունը։ Սարքը հասանելի և հուսալի գործիք է վնասների կանխման, վերարտադրման վերահսկման և առողջության մոնիտորինգի համար:

RendChain-ի արտադրանքը ապակենտրոնացված ցանց է, որի նպատակն է մարդկանց հնարավորություն տալ օգտագործել իրենց անհատական համակարգիչները, նոուտբուքերը, պլանշետները այն համակարգում, որն դրանք վարձակալությամբ կտա դրա անհրաժեշտությունն ունեցողներին։ Նպատակն է հաշվողական համակարգեր տրամադրել այն անիմացիոն ստուդիաներին, ֆրիլանսերներին և գովազդային ընկերություններին, ովքեր հազարավոր համակարգիչների անհրաժեշտություն ունեն՝ աշխատանքի որակի ապահովման համար։

2017թ.-ից ի վեր ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որն իրականացվում է ԳՄՀԸ-ի (GIZ) կողմից, աջակցում է հայաստանյան ստարտափներին երկու տեսակի ենթադրամաշնորհների՝ Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների և Գիտության տեխնոլոգիաների ձեռներեցության դրամաշնորհների միջոցով՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ։