Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
STEP2-ի դրամաշնորհառու Light Tech. Մեր արտադրանքը եզակի է և ներկայումս հայկական շուկայում չի առաջարկվում
Startups 27/03/2019 13:12

2017 թվականից սկսած «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում»(EU-SMEDA) ծրագիրն աջակցում է հայաստանյան ստարտափներին։

Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը շարունակում է անդրադառնալ բոլոր այն ստարտափներին, որոնք «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ստացել են դրամաշնորհ։

Light Tech ստարտափն առաջարկում է ինովացիոն, ինքնա-լյումինեսցենտային, անվճար սպասարկվող և էներգետիկորեն անկախ նշաններ՝ պատրաստված յուրօրինակ տեխնոլոգիայով, որն օրվա ընթացքում կուտակում է լույսը ցանկացած աղբյուրից, և պայծառ վառվում է մթության մեջ:

Ստարտափի հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակներում լուսավորության ապահովումը՝ ելքի նշանների տեսանելիության շնորհիվ:

Մեկ այլ խնդիր է մութ ժամերին փողոցներում տեսանելիության ապահովումը:

Light Tech թիմը բաղկացած է 4 հոգուց:

«Մեր թիմի անդամներն իրենց բնագավառներում բարձր որակավորում, երկար տարիների աշխատանքային և կազմակերպչական փորձ ունեցող մասնագետներ են, ինչը կապահովի ծրագրի հաջող իրականացումը», – բացատրում է Նաիրան:

 

Ստարտափի գիտահետազոտական թիմն աշխատել է գաղափարի 2013 թ.-ից սկսած: Երկարաժամկետ հետազոտությունների շնորհիվ թիմն ավարտեց տեխնոլոգիական աշխատանքները, սակայն չկային գաղափարը շուկա դուրս բերելու համար անհրաժեշտ կարողություններ և ռեսուրսներ:

«Այս փուլում մենք թիրախավորվում ենք տեղական շուկայի վրա, հաշվի առնելով, որ ընդլայնման փուլում մենք կարող ենք մուտք գործել արտաքին շուկաներ, մասնավորապես՝ ԱՊՀ և Եվրոպա, որտեղ այդ տեխնոլոգիան դեռևս լայնորեն կիրառելի չէ », – նշում է Նաիրան:

Ստարտափը STEP2-ի կողմից տրված դրամաշնորհը ստացել է 2018թ.-ի նոյեմբերին: Թիմի համար դրամաշնորհային ծրագրին մասնակցության նպատակն էր ստեղծել ընկերություն, և կատարել նախնական կապիտալ ներդրումներ:

Թիմը ներդրումը կօգտագործի անհրաժեշտ գործիքներ, սարքավորումներ և նյութեր ձեռք բերելու, ինչպես նաև արտադրության մեկնարկի համար: Այսպիսի աջակցություն ունենալով, Light Tech-ը կկարողանա շուկա մուտք գործել նախապես մշակված նմուշի նախատիպով և հստակ սահմանված շուկայի մուտքի ռազմավարությամբ:

Նաիրա Մանգասարյանը նշում է, որ ապրանքը եզակի է և ներկայումս հայկական շուկայում չի առաջարկվում:

«Մեր հասանելի շուկան շատ բազմազան է. դա քաղաքային և գյուղական համայնքների, վարչակազմերի, շինարարական ընկերությունների, մասնավոր տների սեփականատերերի, հանգստյան տների և անհատների համադրություն է:

Դրանով հանդերձ մեր մարքեթինգի և վաճառքի մոտեցումները կտարբերվեն նպատակային շուկաներից յուրաքանչյուրի համար` տեղեկացնելով նրանց արտադրանքի մատչելիության և դրա եզակիության մասին»:

Առաջիկա մեկ տարվա ընթացքում ստարտափը նախատեսում է բարելավել և օպտիմալացնել լյումինեսցենտային նշանների արտադրության տեխնոլոգիական գործընթացը: 

Թիմը հանդիպումներ կունենա Երևանի քաղաքապետարանի, Արտակարգ իրավիճակների նախարարության և պոտենցիալ հաճախորդների խմբերի հետ` ապրանքը պատրաստելու նպատակով: