Mail.ru-ն և Ucraft-ը համատեղ ստեղծել են կայքերի պատրաստման հարթակ՝ ԱՊՀ-ում ավելի քան 30 միլիոն ակտիվ օգտատերերի համար։ Այս մասին «Mail.ru Գրուպը» հայտնել է vc.ru կայքին։
Այսուհետ «Mail.ru բիզնես» պլատֆորմի օգտատերերը հեշտությամբ կարող են ստեղծել կայք կամ առցանց խանութ իրենց օգտագործման վահանակներից` «Ucraft White Label» լուծման շնորհիվ։ Այն հնարավորություն է տալիս տարբեր ընկերությունների և ֆրիլանսերների սկսել վեբկայքերի բիլդերի բիզնես։
«Յուքրաֆթ» վեբկայքերի բիլդերը նախատեսված է փոքր և միջին ձեռնարկությունների համար, որոնք ցանկանում են արագ և նվազագույն ջանքերով ստեղծել կայք կամ օնլայն խանութ։ Հարթակն առաջարկում է բազմաթիվ ինտեգրացիաներ, դիզայնի և մարքեթինգային գործիքներ՝ ժամանակակից և ֆունկցիոնալ կայք ունենալու համար։
«Mail.ru բիզինեսի» ղեկավար՝ Իվան Բոյցովի խոսքերով, այս համագործակցության հետ կապված մեծ ակնկալիքներ ունեն։ Ի շնորհիվ «Յուքրաֆթի» պրոֆեսիոնալ թիմի աջակցության՝ պլատֆորմը լիովին համապատասխանում է ռուսական շուկայի պահանջներին։
2017թ. մայիսին Forbes-ը «Մեյլ.ռու Գրուպը» ներառել է աշխարհի 100 նորարարական ընկերությունների շարքում: