Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Lucky Carrot․ մոտիվացիոն գազարներ աշխատակիցներին
Startups 10/07/2019 14:45

Lucky Carrot-ը նոր ինովացիոն հարթակ է, որը թույլ է տալիս ընկերություններին բարելավել  աշխատակիցների ներգրավվածությունը և մոտիվացիան՝ նպաստելով ավելի լավ աշխատանքային միջավայր ստեղծելուն։ Համակարգը թույլ է տալիս աշխատակիցներին շնորհակալություն հայտնել միմյանց՝ ուղարկելով նախօրոք ընկերության կողմից ստացած վիրտուալ գազարները։ Կուտակված գազարները կարելի է վերածել լավագույն խանութների և ժամանցային վայրերի նվեր քարտերի։

Միևնույն ժամանակ կազմակերպությունը ստանում է աշխատակիցների և ընկերության մշակույթի ուժեղ և թույլ կողմերի, ինչպես նաև նրանց միջև կապի և շփման էֆեկտիվության վերլուծություն։

«Lucky Carrot-ի գաղափարը ստեղծվեց այն պարզ խնդրի պատճառով, որ մեր ընկերությունում՝ Սեվեն Սմարթս-ում, բոնուսային համակարգը ոչ էֆեկտիվ սկզբունքների վրա էր հիմնված։ Ամեն ամիս ղեկավարությունը պարգևատրում էր իրեն ամենալավը դրսևորած աշխատակցին, իսկ մնացածի մոտիվացիան ընկնում էր, քանի որ իրենք էլ էին իրենց լավ դրսևորել։ Մեր ընկերության ներսում կատարած հաքաթոնի շնորհիվ 2018թ․-ի նոյեմբերին ստեղծվեց Lucky Carrot-ը․ մենք սկսեցինք այն անմիջապես օգտագործել իսկ ամիսներ անց մեզ միացիան այլ ընկերություններ»,- նշում է բիզնեսի զարգացման պատասխանատու Մարիամ Գյուլումյանը։

Ի տարբերություն համաշխարհային շուկայում գործող նմանատիպ հարթակների, Lucky Carrot-ը տալիս է տարբեր երկրների տեղական խանութների նվեր քարտեր, և այն շատ ավելի հեշտ է օգտագործել։ Ամենակարևորը՝ մեր տեսլականն է հասնել նրան, երբ մեծ տվյալներ ունենալու դեպքում մենք կարող ենք անել աշխատակիցների աշխատանքից դուրս գալու կանխատեսումներ՝ օգտագործելով արհեստական բանականություն։

Թիմը բաղկացած է 3 հոգուց․ Զառա Մուրադյան՝ ծրագրի ղեկավար, Նարեկ Տոնոյան՝ ծրագրավորող և Մարիամ Գյուլումյան՝ բիզնեսի զարգացման պատասխանատու։

Թիրախային լսարանի մեջ են մտնում ՏՏ և Ֆինանսական ոլորտի ընկերությունները, որոնք ունեն 10-1000 աշխատակից։

 Թիմի պլանների մեջ է մտնում դուրս գալ Մերձբալթյան երկրներ՝ Էստոնիա, Լատվիա և Լիտվա, ինչպես նաև համալրել թիմը և զարգացնել Lucky Carrot-ը։

Ներկայումս հարթակը օգտագործվում է 13 կազմակերպությունների կողմից (ինչպիսիք են ՝ Hero House, SmartClick AI, Chessify, The Crowdfunding Formula, Onex, FinLex և այլն),  որոնց աշխատակիցների ընդհանուր թիվը հասնում է մոտ 500-ի։

Հավելենք, որ Lucky Carrot-ը տալիս է երկու ամիս ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն։