Krisp-ի (2Hz) համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը մեկնարկել է գրառումների շարք՝ Հայաստանի ստարտափ էկոհամակարգի, նրա դերակատարների և խոշորագույն օժանդակողների, ինչպես նաև ապագայի մասին։ Ներկայացնում ենք գրառումներից առաջինի հայերեն թարգմանությունը։
Ես ունեմ մի տեսություն, որը հնչում է հետևյալ կերպ. «Երկիրը աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա տեսանելի դարձնելու լավագույն ձևն այդ երկրում Յունիքորնի (Unicorn / միաեղջյուր՝ տոխնոլոգիական ընկերություն, ժամանակին՝ ստարտափ, որը գտնահատում է մեկ միլիարդից ավել) ծնունդն է»։
Մինչ Krisp-ի հիմնադրումն աշխատում էի Սիլիկոնյան հովտում՝ Validity Sensors կոչվող մի փոքրիկ ընկերությունում։
Մի անգամ հանդիպում ունեցանք Paypal-ում, ինչը մեզ համար մեծ իրադարձություն էր։ Հանդիպմանը ներկա էր նաև Paypal-ի տեղեկատվական անվտանգության գծով ղեկավարը (CISO)։ Ինչ-որ պահի մեր խոսակցության թեման դարձավ Էստոնիան։ Խոսակցությունն ընթանում էր մոտավորապես հետևյալ կերպ.
«Էստոնիա՞։ Տեխնոլոգիաների ոլորտը զարգացա՞ծ է», – հարցրեց Paypal-ի ներկայացուցիչներից մեկը։
«Օ, դու չգիտե՞ս, Skype-ն Էստոնիայում է ստեղծվել», – պատասխանեց նրան Paypal-ի մեկ այլ ներկայացուցիչ։
«Իրո՞ք, լավ։ Միգուցե արժե ավելի ուշադիր ուսումնասիրել Էստոնիան», – հետևեց առաջին զրուցակցի արձագանքը։
Skype-ը Microsoft-ին վաճառվեց 8.5 մլրդ դոլարով, սակայն էներգիան, բրենդինգը, հմտությունները և վենչուրային կապիտալը, որ Skype-ը բերեց Էստոնիա բազմակի գերազանցում են վերոնշյալ գումարը։
Skype-ն արմատապես փոխեց Էստոնիայի տեխնոլոգիական դեմքը և զարգացրեց ամբողջ ստարտափ էկոհամակարգը։ Նմանությամբ կարելի է բերել Waze-ի օրինակը` Իսրայելի համար կամ UIPath-ի օրինակը՝ Ռումինիայի։
Նինա Աչաջյանի մասին առաջին անգամ լսեցի 2015-ին։ Նինան նոր էր հիմնադրել HIVE Ventures-ը՝ վենչուրային հիմնադրամ, որը ներդրումներ էր անելու հայկական ստարտափներում։
HIVE Ventures-ը, հայկական ստարտափներին հանդիպելու նպատակով, Հայաստան էր բերում Սիլիկոնյան Հովտի բազմաթիվ տաղանդավոր ներկայացուցիչների։ Այդ ժամանակ կարծում էի՝ հրաշալի է, որ խոսնակների մեծ մասը հայեր չեն, բայց լիարժեք չէի հասկացել՝ ինչ ազդեցություն կուենան դա։
Որպեսզի էկոհամակարգում հայտնվի Յունիքորն, պետք է լինեն ճիշտ ժամանակ, ճիշտ շուկա, ճիշտ մարդիկ, լրատվամիջոցներ, գումար և իհարկե՝ ձախողումների համապատասխան քանակ։
HIVE Ventures-ը յուրաքանչյուր տարի Հայաստան է բերում աշխարհի առաջատար ներդրողներին։ Անցյալ տարի նրանց թվում էին Ջեֆ Ռալսթոնը (YC-ի նոր նախագահ), Մագդալենա Յեսիլը, Մայք Վոլփին (Index Ventures), Իլյա Ֆուշմանը (Kleiner Perkins), Դեյվիդ Սելվերյանը (Bessemer Ventures), Վիջայ Պանդուրանգանը։
Այս տարի HIVE-ի հյուրերը կլինեն Kleiner Perkins, General Catalyst, Square, Netflix, Amazon, Google և այլ ընկերություններից։
Ավելի պատկերավոր ներակայացնելու համար նշեմ, որ եթե դուք ոչ ամերիկյան սաղմնային փուլի ստարտափ եք և մեկնել եք Սան Ֆրանցիսկո, դժվար թե կարողանաք հանդիպել այս մարդկանց։ HIVE-ի շնորհիվ հայ ձեռնարկատերերը հնարավորություն ունեն երեք օր շարունակ շփվել այդ մարդկանց հետ Հայաստանում։
Վերոնշյալից բացի HIVE Ventures-ը կապիտալի և ցանցային հասանելիություն է ապավոհում ԱՄՆ հայկական և Հայաստանյան ստարտափների համար։
Երբ 2017-ին հիմնեցի Krisp-ը, 9 տարվա աշխատանքային փորձ ունեի ԱՄՆ-ում։ Ինչևիցե, երբեք որևէ ներդրողի չէի հանդիպել։ Ես լավ եմ հիշում VC կապերի հաստատման առաջին հանդիպումը, որին մասնակցում էի: Այն կազմակերպել էր August Capital-ը: Ես իսկապես չգիտեի, թե ինչպես շփվեմ ներկա ներդրողների հետ։ Ես սկսնակ գործարար էի, որը հենց նոր թողել էր աշխատանքը Twilio-ում։
Ես հանդիպեցի Նինային այդ միջոցառումից մեկ շաբաթ անց՝ քննարկելու Krisp-ը։ Այդ հանդիպումից ես որևէ ակնկալիք չունեի, պարզապես հետաքրքրված էի նրա փորձով՝ Google-ում, HIVE-ում և Index Ventures-ում։
Նինան հանդիպմանը եկավ պատրաստաված՝ իմ անցյալն ուսումնասիրած։ Նա լսեց մեր պատմությունը, հարցեր տվեց տեխնոլոգիաների մասին և հանդիպումից հետո ասաց՝ հավատում է մեր թիմին ու ցանկանում է ներդրում անել։
Ես ապշած էի։ Նրա ներդրումը մեզ վստահություն հաղորդեց և կարևոր ազդեցություն ունեցավ մեր ընկերության ապագայի վրա։ Մենք կարողացանք ամփոփել սաղմանային փուլը 500,000 դոլար ներդրմամբ և ռեկորդային ժամանակում, միաժամանակ ընդունվեցինք Berkeley SkyDeck աքսելերատոր։
HIVE-ի հետ Նինայի աշխատանքի շնորհիվ հաջող համագործակցության օրինակներ կան մի շարք սաղմնային փուլում գնտվող ստարտափների հետ։ HIVE-ը ներդրում է կատարել նաև առաջին հայկական Յունիքորնի՝ ServiceTitan-ի մեջ, որը Նինայի մասնակցությամբ և աջակցությամբ վերջերս իր գրասենյակը բացեց Հայաստանում։
Երբ էկոհամակարգում հայտնվում է Յունիքորն, այն զարգացնում է համակարգը մի քանի ուղղությամբ. 1) Յունիքորնի բաժնետերերը, ովքեր արդեն զգալի գումարներ են տնօրենում, ներդնում են իրենց միջոցները և փորձը էկոհամակարգում՝ ստեղծելով նոր ստարտափներ։ 2) Ստարտափերների ամբողջական սերուդներ սկսում են հավատալ իրեն հաջողությանը՝ տեսնելով, որ էկոհամակարգը կարող է հաջող ընկերություններ ստեղծել։ 3) Միջազգային մամուլը և վենչուային կապիտալը սկսում է հատուկ ուշադրություն դարձնել Յունիքորն ստեղծող էկոհամակարգերին, ինչը մուլտիպլիկատիվ էֆեկտ է առաջացնում։
Վերջին 5 տարում Հայաստանի ստարտափ էկոհամակարգը կտրուկ զարգացում է ապրում, երբ կծվի հայկական առաջին Յունիքորնը՝ Հայաստանը կհայտնվի աշխարհի տեխնոլոգիկան քարտեզին։ Ինձ համար միակ հարցը կայանում է նրանում՝ դա տեղի կունենա մինչ 2022թ.-ը, թե ավելի վաղ։