Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Ավարտվել է Beeline ստարտափ ինկուբատորի 7-րդ շրջափուլը
Startups 13/09/2020 11:20

Ավարտվել է Beeline ստարտափ ինկուբատորի 7-րդ շրջափուլը։ 7-րդ դեմո օրվա ընթացքում 5 շրջանավարտ ստարտափները ներկայացրին իրենց գաղափարներն ու բիզնես նախագծերը Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) ներդրողներին, մենթորներին և հյուրերին։ Այս դեմո օրը տարբերվում էր նախորդներից, քանի որ իրականացավ Facebook live բաց ֆորմատով և հասանելի էր բոլորի համար։

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և BANA – Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը։

«Համագործակցությունը Beeline-ի հետ անկասկած հաջողված է։ Վերջին 2 տարիների փորձառությունը և հաջողակ ստարտափները դրա ապացույցն են։ Այս շրջափուլը յուրահատուկ էր, քանի որ բոլոր հանդիպումները և միջոցառումները անցկացվել են առցանց ֆորմատով, անգամ ունեցել ենք Լիբանանում և Ֆրանսիայում հիմնված 3 հայկական ստարտափ», – նշում է Գրիգոր Հովհաննիսյանը։

«Մեր ինկուբատորում արդեն 7-րդ դեմո օրն է, բայց ես չեմ դադարում  հիանալ մեր թիմերի գաղափարներով և ստեղծարար մոտեցումներով: Հենց այսպիսի երիտասարդներն են մեր ապագան, ու ես ուրախ ու հպարտ եմ, որ մեր ընկերությունը նրանց աջակցություն է ցուցաբերում», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

7-րդ շրջափուլի շրջանավարտ ստարտափներն են Uraaa-ն, Marathon-ը, 2do-ն, Fastpax-ը և Schedex-ը։ Նրանց մասնակցությամբ դեմո օրվա ձայնագրությունը հասանելի է Beeline Startup Incubator ֆեյսբուքյան էջում:

Նշենք, որ այժմ ստարտափները կարող են դիմել 8-րդ շրջափուլին մասնակցելու համար։

Beeline ստարտափ ինկուբատորն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է հայկական ստարտափների ինտենսիվ աճին՝ դրանով իսկ ապահովելով ստարտափների ելքը միջազգային շուկա։ 14 շաբաթ տևողությամբ ինկուբացիոն շրջափուլի ընթացքում ռեզիդենտներն անցնում են թրեյնինգներ մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման և թիմի ձևավորման ու զարգացման թեմաներով։ Թիմերը նաև ուսումնասիրում են նաև իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման և գումարների ներգրավման հետ կապված հարցեր։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 212 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: