Հոկտեմբեր, 2020
October 2020
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Renderforest. ավտոմատացված վիդեոարտադրության բացակայող գործիքից մինչև համաշխարհային վաճառքներ
Startups 29/09/2020 00:09

Ուզում ենք պատմել ձեզ հայկական «Renderforest» ընկերության մասին՝ 0-ից մինչև iPhone ունեցողների համար պատրաստված հավելված ու համաշխարհային վաճառքներ։ Եվ այս ամենը սկսվել է ոչ ավել, ոչ պակաս վիդեո-անիմացիոն արտադրության անհրաժեշտ, բայց չգտնված գործիքի ստեղծումից։

Նարեկ Սաֆարյանը «Renderforest»-ի հիմնադիրն է։ Գաղափարից մինչև իրականություն ճանապարհը Նարեկն ու իր ընկերներն անցել են 1 տարում, որից հետո շուրջ 2 տարի զբաղվել են պրոդուկտի զարգացմամբ։ Իսկ 2015-ին Ռենդերֆորեսթն առաջին անգամ ներկայացավ վիրտուալ սպառողին։ Ամիսներ անց հարթակը վերաթողարկվեց արդեն որպես վճարովի պլատֆորմ։

Ընկերությունն այս ամիս դարձավ 5 տարեկան։

2 հոգուց բաղկացած թիմը 5 տարում ստեղծել է 75 աշխատատեղ։ ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում «Renderforest»-ը 281-րդն է։

Այժմ ընկերությունը նպատակ ունի դառնալ աշխարհի առաջատար ավտոմատացված դիզայն պլատֆորմներից մեկը։ Իսկ անցած տարի 25 միլիոն հոլովակ է պատրաստվել այս հարթակում։ Այս ցուցանիշով հայկական ստարտափն առաջատար է ամբողջ աշխարհում։

Այս տարի վիդեո-անիմացիոն պլատֆորմը iOS օպերացիոն համակարգի օգտատերերին առավել հասանելի դարձավ հավելվածի միջոցով։ Շուտով ընկերությունը կթողարկի հավելված նաև Անդրոիդի համար։