Startups
25/01/2021 11:47
«Այսօր Krisp-ի տեխնոլոգիական հետազոտությունների թիմը ունի 25 բարձրակարգ մասնագետ։
Նրանք մշակում են առաջատար տեխնոլոգիաներ ձայնային, վիդեո և տեքստային (նոր) ոլորտներում։ Այս ոլորտները պահանջում են խորը մաթեմատիկական, մեքենայական ուսուցման և ծրագրավորման գիտելիքներ։
Թիմը ոչ միայն ստեղծում է մաթեմատիկական մոդելներ այլ նաև օպտիմիզացնում դրանք Intel և ARM պրոցեսորների համար, ինչը բավականին բարդ խնդիր է։ Կարծում եմ կոնկրետ այս հարցում, մեր ոլորտում, այսօր լավագույնն եք աշխարհում։
2021-ին հետազոտությունների թիմը կընդլայնվի ևս 20 հոգով, հասնելով 45-ի։
Այս թիմը մեր պարծանքն է», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Krisp-ի համահինադիր Դավիթ Բաղդասարյանը: