Փետրվար, 2021
February 2021
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
Starthub Blitz. Հրաչյա Արշակյան, Աբգար Պետրոսյան – IMED Cloud
Startups 27/01/2021 11:54

StartHub Armenia-ն ներկայացնում է IMED cloud ստարտափը։

Ստարտափի հիմնադիրներն են պլաստիկ վիրաբույժ Հրաչյա Արշակյանը և մանկական քիթ-կոկորդ-ականջաբան Աբգար Պետրոսյանը։ Ասում են՝ հատկապես էսթետիկ բժշկության ոլորտում աշխատող գործընկերների գործն են փորձում հեշտացնել։

Բջջային հավելվածների պատրաստման փորձ բժիշկ-ստարտափերներն արդեն ունեն։ Նախորդիվ գործարկված ու հաջողած հավելվածների վաճառքենրից գոյացած գումարներն են ուղղվում IMED cloud հավելվածի պատրաստմանն ու կատարելագործմանը։ Հավելվածն արդեն հասանելի է IOS համակարգում, սակայն հավելվածը և կայքը օգտատերերին առավել լայն գործիքակազմով հասանելի կդառնա մարտի 1-ից, մինչ այդ ստարտափը «հասունանում» և կատարելագործվում է՝ մասնակցելով տեղական ու միջազգային ինկուբացիոն, նախաաքսելերացիոն և աքսելերացիոն ծրագրերի։