Փետրվարի 13-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի է ունեցել Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող SciNova կրթական ծրագրի բացման արարողությունը։
Այս ծրագրի նպատակն է ՀՀ ուսանողներին զինել գիտ. հետազոտության իրականացման ու գիտության առեւտրայնացման արդի հմտություններով։ Ծրագիրն իրականացվում է «Ստեղծարար միտքը» (Creative Spark) նախաձեռնության շրջանակներում Ասթոնի համալսարանի հետ համատեղ եւ ֆինանսավորվում է Բրիտանական խորհրդի կողմից։
Ծրագրի շրջանակներում մշակված «Գիտ.հետ. մեթոդաբանություն եւ գիտության առեւտրայնացում» դասընթացը կպիլոտավորվի Հայաստանի ազգային ագրարային համալսարանում փետրվարից հունիսն ընկած ժամանակահատվածում:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը նախատեսում է դասընթացը պաշտոնապես ներառել 2021-2022թթ. ակադեմիական ծրագրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել նաեւ դասախոսների վերապատրաստում։
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցած բոլոր բանախոսները շեշտեցին ծրագրի կարեւորությունն ու երկարաժամկետ դրական ազդեցությունը գիտական հետազոտությունների եւ գիտության առեւտրայնացման բնագավառներում։