News
23/02/2021 19:00
Թումոյի կրթական ծրագիրը Արցախի բոլոր պատանիներին հասանելի դարձնելը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առաջնահերթություններից է: Ծրագրի ընդլայնման և համագործակցության այլ ձևաչափերի հեռանկարները Թումոյի թիմը քննարկել է Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի և Արցախի նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանի այցի ընթացքում։
Մասնավորապես ուսումնասիրվել ու քննարկվել է Արցախի երեք շրջաններում Թումո տուփեր բացելու հնարավորությունը: Ուսանողները Թումո տուփում կանցնեն ինքնուսուցման փուլերը, իսկ դասընթացների համար կուղևորվեն Ստեփանակերտի Թումո հանգույց։