ՁԻՀ-ը ներկայացնում է Women in Data Science Armenia գիտաժողովի հաջորդ բանախոսին՝ Լիլիթ Հակոբյանին, ով մեքենայական ուսուցման մասնագետ է PicsArt Armenia ընկերության օգտատերերի վարքագծի հետազոտման թիմում։
Լիլիթի ելույթը նվիրված է առաջարկող համակարգերին, որի շրջանակում նա կներկայացնի անհատականացված առաջարկությունների կարևորությունը թե՛ օգտատերերի, և թե՛ ընկերությունների համար, ինչպես նաև կտրամադրի տեղեկատվություն տարբեր ընկերություններում առաջարկող համակարգերի կիրառությունների և անհրաժեշտ մեքենայական ուսուցման ալգորիթմների մասին։
Ծրագրի մանրամասներին տեղեկանալու համար կարող եք այցելել այստեղ:
Գրացումը բաց է տվյալագիտության մասնագետների, արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցմամբ հետարքրքրվող անձանց (այդ թվում՝ ուսանողների) համար:
Գիտաժողովը տեղի կունենա մարտի 13-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: