«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների հետ համատեղ իրականացնում են Full Stack ծրագրավորման դասընթաց, որին կարող են մասնակցել Շիրակի և Լոռու մարզերում բնակվող՝ Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցները կամ նրանց ընտանիքների 18 տարին լրացած անդամները։
Դասընթացն իրականացվում է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության hյուսիսարևելյան հատվածի անդամների ֆինանսական աջակցությամբ՝ անվճար հիմունքներով։
Full Stack ծրագրավորման դասընթացը ներառում է՝
– HTML, CSS,
– JavaScript,
– Node.js,
– Պորտֆոլյոների և CV-ների կազմում։
Դասընթացը կմեկնարկի մարտի 25-ին: Գրանցման վերջնաժամկետն այսօր է՝ հետևյալ հղամամբ:
Դասընթացն իրկանացվելու է հիբրիդային` առցանց և անցանց ձևաչափով։
Մասնակցության համար ծրագրավորման նախնական գիտելիքներ չեն պահանջվում։ Տեղերի սահմանափակության պատճառով մասնակիցները կընտրվեն տրամաբանական թեստի և հարցազրույցի միջոցով։