Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Նոր ինժեներական հաբի նորարարական դասերը մեկնարկել են Գյումրիում
News 29/03/2021 18:00

Նոր ինժեներական հաբի նորարարական դասերը մեկնարկել են Գյումրիում: Հատուկ լսարան և լաբորատորիա Գյումրիում՝ աշակերտներին դպրոցից ինժեներ դարձնելու համար:

  • Ծրագրային ճարտարագիտություն
  • Մեքենայական ուսուցում
  • Մեքենաշինություն
  • 3D մոդելավորում
  • Ճշգրիտ մեքենաների գործարկում
  • Էլեկտրատեխնիկա
  • Էլեկտրական համակարգերի նախագծում
  • Նախագծերի կառավարում
  • Թիմայինա շխատանք

Այս ուղղություններով 2 տարի Շիրակի մարզի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները հիմնարար գիտելիք և փորձ կստանան: Ծրագրին այժմ մասնակցում է 50 աշակերտ:

Առաջատար ընկերությունների մասնագետները լավագույն ինժեներական փորձը կբերեն   պատանիների դասընթացներին, որպեսզի ապրելով իրենց համայնքում՝ Գյումրիում ընտրեն բուհական կրթությունը։

Դասընթացների մասին զրուցել ենք ինժեներական հաբի դասախոս Մանվել Վաթոյանի հետ, որ երկար տարիներ աշխատել է «Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն»-ում, «Peyotto Technologies» ընկերությունում որպես Node.js մշակող: Մանվելը նաև Գյումրիում ղեկավարում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ռոբոտաշինության «վորքշոփերը»:

Նոր ինժեներական հաբում դասավանդում է օպերացիոն համակարգերի անվտանգություն: Սամվելը տեղեկացնում է, որ նոր դասընթացy հնարավորություն է ընձեռում աշակերտներին առաջին քայլերն անել էլեկտրոնիկայի հետաքրքիր աշխարհում, ծանոթանալ տարրական էլեմենտներին, նախագծել տպասալեր և վերջապես ինքնուրույն ստեղծել նույնիսկ էլեկտրոնային որոշ սարքեր: Ուսանողներն արդեն իսկ ոգևորվել են դասապրոցեսով, քանի որ համոզվել են՝ Գյումրիում ապրելով կկարողանան պիտանի և ժամանակակից մասնագիտություն ձեռք բերել:

Ինժեներական հաբի դասախոսը պատմում է, որ իր դասընթացի ծրագրի ընթաքում աշակերտներն իրականացնում են մի շարք հետաքրքիր, զվարճալի և ուսուցողական սխեմաներ: Ամբողջ դասընթացին սովորելու են ստուգել ուսուցողական սխեմաների աշխատանքային պարամետրերը, բացահայտել անսարքություններն ու վերացնել դրանք ինքնուրույն աշխատանքի միջոցով։

«Տարիներ շարունակ դասավանդելով և՛ ուսանողների, և՛ աշակերտների, հաջողությամբ իրականացրել ենք մի շարք նախագծեր ռոբոտաշինության բնագավառում,  մասնակցել բազում մրցույթների՝ զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ: Տեսնելով երեխաների ոգևորությունն ու ակտիվ մասնակցությունը դասընթացներին, վստահ եմ, որ ինժեներական այն գիտելիքների պաշարն ու փորձը, որ ձեռք կբերեն երեխաներն այս ծրագրի արդյունքում մեծ դեր կխախա նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում: Գյումրիի այս ինժեներական լաբի սաներն հետագայում իրենց գիտելիքները կծառայեցնեն հանուն մեր երկրի հզորացման»,-նշել է Մանվել Վաթոյանը՝ աշակերտներին մաղթելով բազում հաջողություններ:

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնաճյուղում, Հայ կրթական հիմնարկության, Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ միասին:

Ծրագրի նպատակն է բարձրացնել ինժեներական կրթության հետաքրքրությունն ավագ դպրոցի աշակերտների մոտ՝ տրամադրելով արդիական և մրցունակ ինժեներական հմտություններ: