«Տավուշի մարզում Արցախյան պատերազմից տուժածների սոցիալական պայմանների բարելավում կարողությունների զարգացման միջոցով» ծրագիր՝ մարզային աջակցման և զարգացման համար։
Տարիներ շարունակ սահմանամերձ գոտի համարվող Տավուշին 2020 թվականին միացան Հայաստանի այլ բնակավայրեր․ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո սահմանամերձ բնակավայրերը մեր երկրում եռապատկվել են։
Ուրախ ենք տեղեկացնել, որ ծրագիրը կօգնի Տավուշի մարզի Նոյեմբերյանում, Բերդում և Իջևանում ապրող 100 անհատի, որոնք արցախյան իրադարձությունների արդյունքում հայտնվել են սոցիալական ծանր վիճակում և ունեն աշխատանքով ապահովված լինելու խնդիր:
Ծրագրի ընթացքում մասնակիցներին կտրամադրվեն․
- Ծրագրավորման գիտելիքներ և հմտություններ
- Հոգեբանական աջակցություն՝ խորհրդատվության կազմակերպում
- Ֆինանսական կառավարման/հաշվապահական հաշվառման խորհրդատվության մատուցում
Ծրագիրը կտևի 10 ամիս, իսկ դասընթացները՝ 8 ամիս: Մենք հավատում ենք, որ Արցախում 44-օրյա պատերազմից հետո միայն կրթությամբ կարելի է փոխել կյանքը։ Իսկ ծրագրում ներառված ծառայությունները հավելյալ օգնություն կլինեն մեր հայրենակիցների համար։
Ծրագրի դիմորդներից դառնալու համար հարկավոր է համայնքապետարանից տեղեկանք` պատերազմից տուժած լինելու վերաբերյալ և գրանցվել տրված հղումով՝ https://forms.gle/rKyzuXzszSaW8ptU8
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն ապրիլի 10-ն է:
«Տավուշի մարզում Արցախյան պատերազմից տուժածների սոցիալական պայմանների բարելավում կարողությունների զարգացման միջոցով» ծրագիրն ուղղված է սահմանամերձ գոտիներում գործազրկության նվազմանը, երիտասարդության զբաղվածության, աշխատանք գտնելու հարցերի լուծմանը, հատկապես այն երիտասարդների համար, որոնց կյանքն առանց այդ էլ տարիներ շարունակ թշնամու կրակի տակ է եղել, իսկ 2020 թվականի Արցախում սանձազերծված պատերազմից հետո ավելի կարևոր է լուծել հայրենիքի ծառայությանը նվիրված մեր հայրենակիցների զբաղվածության հարցը: Նոր տեխնոլոգիական լուծումներն ու թվային տեխնոլոգիաների կարողությունների ձեռքբերումը հնարավորություն կստեղծի շատ ավելի հեշտությամբ լուծել բարձր վարձատրվող աշխատանք գտնելու խնդիրը»,-հայտնել է ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։
Հիշեցենք, որ «Տավուշի մարզում Արցախյան պատերազմից տուժածների սոցիալական պայմանների բարելավում կարողությունների զարգացման միջոցով» ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի կողմից՝ «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Գործընկերներն են՝ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը և Հայ օգնության ֆոնդը: