News
14/04/2021 15:33
Թումո լաբերի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համագործակցությունը նոր «ծիլեր» է տալիս։ Բույսերի ջրման ավտոմատացված համակարգի մշակման հաջող ավարտից անմիջապես հետո մեկնարկել է նոր` ավելի ծավալուն նախագիծ:
Այս անգամ ուսանողները ստեղծելու են ավտոմատացված գյուղատնտեսական քաղաք, որի հիմքում կրկին լինելու է Arduino ծրագրավորման լեզուն: Հիմնական նախագծին մասնակցելու հնարավորություն են ունենալու արդեն սկսված եռամսյա դասընթացների ընթացքում լավագույն արդյունքի հասած ուսանողները։