Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
MARS փոդքասթի հերթական հյուրը Հայկ Մարտիրոսյանն է, թեման՝ հրթիռներ, արբանյակներ և Մարս
News 19/04/2021 15:54

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Krisp-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը սկսել է հեղինակային MARS փոդքասթը՝ նվիրված հայրենական ստարտափ էկոհամակարգին:

Շարքի հաջորդ զրուցակիցը Հայկ Մարտիրոսյանն է: Փոդքասթի ընթացքում Դավիթը և Հայկը քննարկել են՝ ինչպես կարող ենք տեսախցիկ ուղարկել 20 հազար մետր բարձրություն և այն պահել այնտեղ, ինչպես են արբանյակները հասնում ցածր օրբիտ և ինչու չեն ընկնում այնտեղից հետ՝ Երկիր, ինչպիսի արբանյակներ կան և ինչ ֆունկցիաներ ունեն, ինչպես կարող ենք ինչ-որ առարկա ուղարկել Մարս, իջեցնել այնտեղ, նկարել և նկարը հետ ուղարկել: Փոդքասթի ընթացքում կտեղեկանաք նաև, որ առաջին մարսագնացի և լուսնագնացի հեղինակները ազգությամբ հայ են եղել:

MARS փոդքասթի նախորդ էպիզոդները դիտեք այստեղ:

Ստորև ներկայացնում ենք փոդքասթի հերթական թողարկումը: