Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հրավիրում են մասնակցելու ժամանակակից աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող Ինժեներական նախագծման և թվածրագրային հաստոցների միջոցով արտադրության հիմունքներ վճարովի դասընթացին:
Դասընթացի այս փուլը հաջողությամբ ավարտած այն մասնակիցները, ովքեր նաև սովորում են ՀԱՊՀ-ում կամ արդեն ավարտել են կամ ունեն ինժեներական կրթություն, ինչը ցանկալի է, կկարողանան մասնակցել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղակայված Toughbuilt Industries Armenia ընկերության կողմից կազմակերպվող անվճար գործնական դասընթացին, որից հետո ընկերության պահանջներին համապատասխանող մասնակիցները հնարավորություն կունենան աշխատանքի անցնել կազմակերպությունում։
Դասընթացի մանրամասներին ծանոթացեք այստեղ։
Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել առցանց՝ լրացնելով հայտը։