Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
FAST-ը մեկնարկում է «1991 ստորաբաժանման» 4-րդ նախապատրաստական դասընթացը․ հայտերն ընդունվում են 
News 05/05/2021 12:52

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարում է «1991 ստորաբաժանման» 4-րդ նախապատրաստական դասընթացի համար հայտերի ընդունման մեկնարկը։

2019 թվականի սեպտեմբերին FAST-ը և ՀՀ պաշտպանության նախարարությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում FAST-ն իրականացնում է «1991 ստորաբաժանման» պարբերական նախապատրաստական դասընթացներ՝ յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ։ Դասընթացներն ապահովում են մրցունակ կրթության հնարավորություններ զորակոչի ենթակա տղաների, ինչպես նաև մասնակցության հայտ ներկայացրած աղջիկների համար։ Դասընթացներն անվճար են՝ 6 ամիս տևողությամբ։ Այս ժամանակահատվածում մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, ինչպես նաև իրականացնում են թիմային ավարտական նախագծեր, որպեսզի հետագայում պատրաստ լինեն հանձնել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված «1991 ստորաբաժանում»-ում ծառայության անցնելու քննությունը։

«Ներկայումս, առավել քան երբևէ, հրամայական է դարձել բանակում բարձր տեխնոլոգիական որակյալ կադրեր ունենալը։ «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացը կոչված է արհեստական բանականության ոլորտում մրցունակ մասնագետների պատրաստման հարթակ ծառայել առաջին հերթին ՀՀ զինված ուժերի, ինչպես նաև հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար», Դավիդ Սարկիսյան՝ FAST-ի հեռանկարային հետազոտական նախաձեռնությունների գծով փոխնախագահ։

Ծառայության ընթացքում երիտասարդները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ և կկարողանան նպաստել գիտական առաջընթացին և բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Իսկ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան աշխատել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում, բարձր տեխնոլոգիական ընկերություններում, ներգրավվել հետազոտական լաբորատորիաներում կամ ձևավորել սեփական ստարտափները։

«1991 ստորաբաժանման» 4-րդ նախապատրաստական դասընթացին կարող են դիմել 2022 թ․-ի ձմռանը և դրանից հետո զորակոչի ենթակա բոլոր տղաները, ինչպես նաև այն աղջիկները, ովքեր ունեն ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ոլորտներից մեկում առնվազն բակալավրի աստիճան և պատրաստ են դասընթացն ավարտելուց հետո ներգրավվելու ՀՀ պաշտպանության նախարարության կողմից առաջադրած նախագծերում՝ կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։

Դիմելու ընթացակարգին մանրամասն ծանոթանալու համար հետևեք հղմանը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թ․-ի հունիսի 7-ն է: