Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
«Startup Movement» – Համալսարաններում ձեռնարկատիրական էկոհամակարգը զարգացնելուն ուղղված ինկուբացիոն ծրագիր
News 02/06/2021 15:46

BANA – Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցի և ՏՀՏ Գործատուների Միության համագործակցումով ստեղծվել է «Startup Movement» նախագիծը, որի նպատակն է համալսարաններում խթանել ձեռնարկատիրական էկոհամակարգը, ստեղծել հաջողված թիմեր և օգնել նրանց զարգանալ։

Նախագծին միացել են նաև Optym Armenia և 10Web ընկերությունները, որոնք առաջադրել են խնդիրներ մասնակիցների համար։ Այն թիմերը որոնք կառաջարկեն խելամիտ լուծումներ, կստանան հնարավորություն զարգացնել մի պրոդուկտ, որի պահանջարկը ապահովված կլինի, քանի որ խնդիրներին ընկերությունները ականատես են եղել իրենց գործունեության ընթացքում։

Ինկուբացիոն ծրագիրը տևելու է 21 շաբաթ, որի ընթացքում 50-ից ավելի մենթորներ աշխատելու են մասնակիցների հետ ստարտափի կազմավորման և զարգացման համար։ Ուսանողներին փոխանցվելու են այնպիսի կարևոր գիտելիքներ, ինչպես մարքեթինքը, ֆինանսները, թիմ մենեջմենթը, Growth Hacking-ը և, իհարրկե ՏՏ-ն: «Խելացի լուծումների կենտրոն» – ում  իրականացվում են co-working space-ի վերանորոգման աշխատանքները, որը թիմերին կընդունի սեպտեմբերից։ ՏՀՏ Գործատուների Միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը նշել է.

«Գործատուների անմիջական ներգրավումը ԲՈՒՀ-ական կրթության մեջ՝ կարևոր բաղադրիչ է պահանջված մասնագետներ կրթելու գործընթացում հաջողելու համար։ Startup Movement նախագիծը բացառիկ հնարավորություններ է ընձեռում առանց դուրս գալու համալսարանական միջավայրից ստանալ նոր որակի՝ պրակտիկ կրթություն․»։

BANA – Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցի փոխնախագահ Սոնա Վեզիրյանը նշել է. «Ծրագրին մասնակցելով ուսանողները ստանում եմ բացառիկ հնարավորություն ձեռք բերել ձեռնարկատիրական գիտելիքներ վաղ տարիքում: Նրանք աշխատելու են իրական խնդիրների լուծումների վրա և հնարավորություն են ունենալու շփվել ստարտափ էկոհամակարգի լիդերների հետ»։

Նախագիծը արդեն ունեցել է չորս «Տեղեկատվական հանդիպում և Հաջողության պատմութուն» միջոցառում հատուկ հյուրերի հետ ՝ Արտավազդ Մինասյան (Krisp & 10Web), Արտավազդ Երիցյան (Podcastle AI), Սամվել Մարտիրոսյան (ONEX)։ Հաջորդ «Տեղեկատվական հանդիպում և Հաջողության պատմություն» միջոցառումը կանցկացվի առցանց (online), որի հատուկ հյուրն է Expper Technologies –ի համահիմնադիր և տնօրեն՝ Կարեն Խաչիկյանը։

Միջոցառմանը մասնակցելով ուսանողները ավելի մանրամասն կտեղեկանան ծրագրի մասնակցության կանոնակարգին, ինչպես նաև կարող են հարցեր ուղղել հյուրին։ Հայտադիմումները բացվելու են հունիսի 15-ից։ Ծրագրի մասին նորություններին կարող եք հետևել Ֆեյսբուքյան էջում։

Ծրագրի մասնակցությունը ամբողջովին անվճար է։