Այս տարի առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա «CaseKey» բիզնես խնդիրների լուծման մրցույթը։ Ամբողջ աշխարհում ճանաչում գտած ֆորմատը այս տարի հասանելի կլինի նաև հայ երիտասարդների համար։
Մրցույթը նախատեսված է 18-30տարեկան ուսանողների և երիտասարդ մասնագետների համար, ովեր ցանկանում են գործի դնել իրենց գիտելիքները և փորձը բիզնես ոլորտում։ Մասնակիցները 72 ժամվա ընթացքում պետք է լուծում տրամադրեն բիզնես խնդրի, որը առաջադրված է հայկական խոշոր կազմակերպության կողմից՝ հիմնվելով իրական կարիքների վրա։
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտ որպես անհատ կամ թիմ (մին․ 3 մասնակից)։ Նախնական ընտրությունը անցած մասնակիցները կբաժանվեն թիմերի և շուրջ 2 ամիս կաշխատեն պրոֆեսիոնալ քոուչերի հետ միջազգային բիզնես խնդիրների օրինակներով։ Այնուհետև մրցույթից 2 շաբաթ առաջ թիմերը կստանան իրական խնդիրը՝ առաջադրված հայկական կազմակերպության կողմից, և կունենան 72 ժամ լուծումը տրամադրելու համար։
Լավագույն 7 թիմերը կընտրվեն և կհրավիրվեն գալա միջոցառմանը, որտեղ իրենց լուծումները կներկայացնեն կազմակերպության հիմնադիրներին և պրոֆեսիոնալ ժյուրիին։ Հաղթող թիմը կստանա մրցանակ, ինչպես նաև բոլոր մասնակիցները հնարավորություն կստանան պրակտիկա անցնել կամ աշխատանքի հրվիրվել առաջատար տեղական կազմակերպություններում։
Հղում՝ https://nationinaction.com/business-case-competition-2021/