Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) մեկնարկել է «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական կրթական ծրագրի 2021/2022 ուս․ տարվա ընդունելության 1-ին փուլը:
Ծրագրի մանրամասներին ծանոթացեք այստեղ։
Ծրագրի 2021-2022թթ․ ուսումնական տարվա ընդունելությունը կազմակերպվում է երկու փուլով.
1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են 2021թ-ի հունիսի 1-ից հուլիսի 1-ը ներառյալ,
իսկ 2-րդ փուլի՝ ընթացիկ տարվա հուլիսի 12-ից օգոստոսի 20-ը ներառյալ:
Նախնական գրանցումն՝ այստեղ։
ՀԱՊՀ «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ), Ինժեներական քաղաքի, Ռատգերսի համալսարանի և Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ՝ PMIScience-ի աջակցությամբ