Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
«Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 16-ն է
News 28/06/2021 14:48

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է 2021 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի մրցույթի մեկնարկը։

Ծրագիրը նպատակ ունի ֆինանսավորման միջոցով աջակցելու բարձր տեխնոլոգիաների ոլորտի՝ գաղափարից մինչև հասունության փուլում գտնվող պրոդուկտների առաջխաղացմանը շուկայում: Ծրագրի 3 բաղադրիչները՝ նորարարական, հեռանկարային և բեկումնային, համապատասխանաբար թիրախավորում են պրոդուկտի զարգացման շղթայի առանձին փուլեր:

  • Ծրագրի նորարարական բաղադրիչը նպատակ ունի աջակցելու բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող նորարարական գաղափարների առաջխաղացմանը, որոնք պատրաստվում են մուտք գործել շուկա:
  • Հեռանկարային բաղադրիչընպատակ ունի աջակցելու արդեն իսկ պրոդուկտի նախատիպի կամ նվազագույն կենսունակ արտադրանքի մշակման փուլում գտնվող ծրագրերի առաջխաղացմանը և նպաստելու դրանց շուկա մուտք գործելուն:
  • Բեկումնային բաղադրիչընպատակ ունի աջակցելու շուկայում արդեն իսկ որոշակի մասնաբաժին ունեցող ծրագրերին, որոնք պլանավորում են ընդլայնել իրենց թիրախային շուկաները:

Ծրագրի պոտենցիալ շահառուներ են հանդիսանում այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի և (կամ) ծառայության գաղափարը, նախատիպը կամ շուկայում արդեն իսկ գոյություն ունեցող պրոդուկտը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:

Մասնակիցներին ներկայացվող պայմանները սահմանված են ծրագրի հրավերով (Հրավեր):

Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 3 բաղադրիչների ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 600 (վեց հարյուր) միլիոն ՀՀ դրամ: Նորարարական բաղադրիչով ներկայացված ծրագրերին կարող է տրամադրվել առավելագույնը 5 (հինգ) միլիոն ՀՀ դրամ, հեռանկարային բաղադրիչի դեպքում՝ առավելագույնը 10 (տասը) միլիոն ՀՀ դրամ, իսկ բեկումնայինի դեպքում՝ առավելագույնը 20 (քսան) միլիոն ՀՀ դրամ: Դրամաշնորհային ծրագրի բադադրիչների ընդհանուր բյուջեի, դրամաշնորհների չափի և քանակների մասին տեղեկատվությունը ներկայացված է մրցույթի հրավերում։

Մրցույթի մասնակցության իրավունքի պահանջները, սահմանափակումները, ինչպես նաև հայտը ներկայացնելու կարգը ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչի համար սահմանված են «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի հրավերով։

Մրցույթին ներկայացված հայտերի գնահատումն իրականացվելու է մրցութային հանձնաժողովների կողմից երկու փուլով՝ նախապես սահմանված չափորոշիչների հիման վրա, որոնք ևս ներկայացված են ծրագրի հրավերում։ Առաջին փուլում մրցութային հանձնաժողովը հայտը գնահատում է ըստ մասնակցի՝ հայտի փաթեթով ներկայացված փաստաթղթերի, իսկ երկրորդ փուլում գործարար ծրագրի ներկայացման հիման վրա՝ ըստ գնահատման սահմանված չափանիշների:

Հեռանկարային բաղադրիչով երկրորդ փուլ անցած մասնակիցները գործարար ծրագրի ներկայացմամբ հանդես կգան Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ իրականացվող հեռուստանախագծի շրջանակում։

Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել և՛թղթային, և՛ էլեկտրոնային տարբերակներով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 31-րդ օրը ժամը 11:00-ն /16.07.2021/ հետևյալ կարգով՝

  • Էլեկտրոնային եղանակով՝ Gust համակարգի միջոցով` անցնելով համապատասխան հղումով:

-Նորարարական բաղադրիչի դեպքում՝ http://gust.com/programs/-29

-Հեռանկարային բաղադրիչի դեպքում՝ http://gust.com/programs/-30

– Բեկումնային բաղադրիչի դեպքում՝ http://gust.com/programs/-31

  • Թղթային եղանակով՝ հայտի փաթեթը ներկայացնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3, 305 սենյակ հասցեով)։

Մրցույթի ծածկագիրն է`  ԲՏԱՆ-ԴՇ-2021/17:

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել մրցութային հանձնաժողովների քարտուղար` Մոնիկա Մաթևոսյանին: