News
27/07/2021 15:56
Ուզում եք սկսել բիզնես, բայց չգիտեք՝ որտեղից և ինչպես։ Հուլիսի 30-ին՝ 17։00-ին մասնակցեք Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացվելիք միջոցառմանը և ստացեք բոլոր հարցերի պատասխանները։
Գործարար Գևորգ Սաֆարյանն իր 2 ընկերությունների՝ Earlyone-ի և LimeTech-ի օրինակներով կկիսվի բիզնես կառուցելու իր փորձով և գիտելիքով։
Դուք կիմանաք՝
ինչպես սկսել բիզնես մինիմալ ներդրումներով,
ինչպես անհաջաղոությունը ծառայեցնել իսկական հաջողությանը,
թիմ կառւցելու և մոտիվացնելու քայլերը,
բիզնես գործընթացներ սահմանելու նրբությունները,
սկսնակ գործարարների սխալները և ինչպես խուսափել դրանցից,
Մասնակցելու համար գրանցվեք այստեղ։
Միջոցառման կազմակերպիչներն են Earlyone ընկերությունը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը։