Արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով իրական ժամանակում ձայնից կողմնակի աղմուկի հեռացման տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող հայկական Krisp ընկերթյան համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը ներկայացրել է ընկերության նոր տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս փոխել տեսապատկերի հետին պլանը։
Թողարկված տեսանյութում Դավիթ Բաղդասարյանը ցուցադրում է իրենց տեխնոլոգիական նորամուծությունը՝ նշելով դրա բարձր որակի մասին։ Krisp-ն այս տեխնոլոգիան ներդնելու համար աշխատել է երկու տարի։
«Հետնապատկերի փոփոխման տեխնոլոգիաները մեզ ազատություն են տալիս, երբ խոսքը գնում է տարածության մեջ աշխատելու մասին։ Խնդիրն այն է, որ դրանք հասանելի է միայն մի քանի հարթակներում՝ Zoom, Teams: Krisp-ի առավելությունն այն է, որ հետնապատկերը փոխվում է իրենց հավելվածում և այնուհետ հասանելի է դառնում տեսահաղորդակցական բոլոր հարթակների համար», – նշում է Դավիթ Բաղդասարյանը։