Օգոստոսի 28, 29, 30-ին տեղի կունենա եռօրյա BANA Bootcamp։ Այն հնարավորություն կտա միավորվել նոր ձևավորվող ստարտափերին և փորձառու մասնագետներին՝ բիզնես, թեք, դիզայն և այլ ոլորտներից։
BANA Bootcamp-ի ավարտին կազմավորված թիմերը պատրաստ կլինեն մուտք գործել ինկուբացիոն փուլ։
BANA Bootcamp-ի շրջանակներում կլինեն բիզնես սեմինարներ, թրեյնինգներ, թիմբիլդինգ միջոցառումներ, գործնական առաջադրանքներ և անհատական հանդիպումներ մենթորների հետ։
Թիմերի հետ կաշխատեն հրավիրված հատուկ մասնագետները, ովքեր կգնահատեն նրանց, կընտրեն առավել հեռանկարային թիմերին կամ կձևավորեն նորերը։
BANA Bootcamp-ի նպատակն է կազմել թիմեր և նախապատրաստել նրանց մուտք գործել BANA Startup Incubator ինկուբացիոն ծրագիր:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել։
Ստարտափերի համար դիմումների վերջնաժամկետը Օգոստոսի 20-նն է։ Թիմերը կարող են գրանցվել այստեղ՝ https://bit.ly/37CCXES։