Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ)` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ), Ինժեներական քաղաքի, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ հայտարարում են «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելություն՝ 2021-2022թթ․ ուսումնական տարվա համար:
Շուկայի պահանջներին համահունչ և միջազգային չափորոշիչներին համապատասխան մշակված այս ծրագիրը նպատակ ունի պատրաստել լայնապրոֆիլ ինժեներներ, ովքեր կտիրապետեն բազմաբնույթ համակարգերի մշակման բաղադրիչներին և ամբողջական համակարգերի ձևավորման գործառույթներին։ Ինժեներներ, ովքեր ընդունակ կլինեն հասկանալ ու փոխկապակցել համակարգի ձևավորման մաս կազմող բոլոր բաղադրիչները և իրականացնել համակարգային համալիրների կառավարում, ինչպես նաև ինտեգրել բոլոր ենթաբաղադրիչներն իրար փոխլրացնող և արդյունավետ համակարգերում։
Կրթական ծրագիրը մշակված է ԱՄՆ-ի Ռաթգերսի համալսարանի և գործընկեր ընկերությունների հետ համատեղ:
Դասավանդումն իրականացվելու է կրթական ոլորտի, ընկերություններում աշխատող և հրավիրված լավագույն մասնագետների կողմից, որոնք կփոխանցեն ոչ միայն իրենց տեսական գիտելիքներն, այլ նաև գործնական փորձը: Դասընթացների մի մասն իրականացվելու է գործընկեր կազմակերպություններում, ինչը հնարավորություն կտա ուսանողներին լուծել կիրառական խնդիրներ և ծանոթանալ աշխատաշուկայի պահանջներին:
Միևնույն ժամանակ՝ ծրագրի լավագույն ուսանողները հնարավորություն կունենան ստանալու ֆինանսավորում ՁԻՀ-ի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ: Մագիստրոսական այս ծրագրի մեկնարկից ի վեր ֆինանսավորում է տրամադրվել 23 ուսանողների։
Մագիստրոսական կրթական ծրագիրը բաց է ինժեներա-տեխնիկական, բնագիտական, ինժեներա-տնտեսագիտական, տնտեսագիտական ոլորտում առնվազն բակալավրի որակավորում ունեցող բոլոր անձանց համար:
2-րդ փուլի գրանցման վերջնաժամկետն օգոստոսի 20-ն է:
Նախնական գրանցումն՝ այստեղ։