Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
«1 ժամ գիտնականի հետ». Հյուրը Թաֆտի համալսարանի պրոֆեսոր Բրյուս Բողոսյանն է
News 01/09/2021 18:28

Այս անգամ «1 ժամ գիտնականի հետ» հանդիպման հյուրը Բրյուս Բողոսյանն է՝ Թաֆտի համալսարանի պրոֆեսոր, 2010-2014 Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ։

Պրոֆեսոր Բողոսյանը կրթություն է ստացել աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններում՝ Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտ(MIT), Կալիֆորնիայի համալսարան(Դավիս): 2010-ին պրոֆեսոր Բողոսյանն արժանացել է Թաֆտի համալսարանի վաստակավոր գիտնական կոչմանը։

Պրոֆեսորի հետ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին՝ 17:00-ին, PMI Science R&D կենտրոնում, հասցե՝ Տերյան 105 (Պոլիտեխնիկի 13-րդ մասնաշենք, Ինովացիոն կենտրոնի/ANEL-ի կողքի շենքն է)։

Սեմինարին մասնակցելու համար գրանցումը պարտադիր է: Գրանցվել կարող եք այստեղ:

Հանդիպման ընթացքում քննարկվելու են՝ ինչպես ագենտների միջոցով մաթեմատիկական մոդելավորումը կարող է բացատրել օլիգարխիկ համակարգին անցումը և մարտահրավերներ նետել նեոդասական էկոնոմիական տեսություններում եղած պատկերացումներին։

Վերջին երկու տասնամյակներում ագենտների միջոցով հարստությունների բաշխման մաթեմատիկական մոդելավորումը նպաստել է օլիգարխիկ կարգի իրողության մասին մեր գիտելիքները խորացմանը։ Այս հանդիպման շրջանակներում կքննարկվեն նաև ագենտի վրա հիմնված մոդելներ՝ իդեալականացված տրանսակցիայի մոդելներով, որոնք բոլոր դեպքերում ունակ են բարձր ճշտությամբ նկարագրել հարստության մասին էմպիրիկ տվյալներ։ Այս մոդելները ենթադրում են, որ օլիգարխիկ համակարգին անցումը կտրուկ փուլ է, որն առաջանում է էկոնոմիական պարամետրերի հանկարծակի փոփոխությամբ։

Ստացված մաթեմատիկական նկարագրությունը նետում է մարտահրավերներ նեոդասական էկոնոմիական տեսություններում եղած պատկերացումներին, ինչպես նաև առաջացնում խնդրահարույց հարցեր մոբիլության, հարստության կայունության, ընդհանուր առմամբ էկոնոմիկայի և էթիկայի շուրջ։