News
03/09/2021 13:44
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը շարունակում է ծրագրավորման դասընթացները պատերազմի մասնակիցների համար:
«Ծրագրավորման անվճար դասընթաց պատերազմին մասնակցած զինվորների և կամավորների համար» ծրագրի շրջանակներում զինվորները, կամավորները և նրանց ընտանիքի անդամները կսովորեն Վեբ ծրագրավորման հիմունքները, որի շնորհիվ կկարողանան աշխատանք գտնել ՏՏ ոլորտում։
Դասընթացի մասին առավել մանրամասն իմանալու համար գրեք ԳՏՏԿ-ի ֆեյսբուքյան էջին:
Ծրագիրը կյանքի է կոչվել ԳՏՏԿ Գիտակրթական հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության «Զինվորի մայր» բարեգործական հասարակական կազմակերպության ջանքերով` Հայ օգնության ֆոնդի ֆինանսավորմամբ։