Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Drone Edulab-ում մեկնարկել է նոր խմբի ընդունելությունը
News 30/09/2021 13:52

Drone Edulab-ը 13-17 տարեկան պատանիներին հրավիրում է Python սովորելու, Tello հավաքելու, ծրագրավորելու և օդ բարձրացնելու: Դասընթացին միանալու համար լրացրեք գրանցման հայտը:

Drone Edulab-ը նորարարական կրթական ծրագիր է, որին կարող են մասնակցել 13-17 տարեկան պատանիները։ Մեզ մոտ դասերն անցկացվում են շաբաթական երկու անգամ՝ 2 ժամով։

Առաջին փուլի ընթացքում, որը տևում է 4 ամիս, պատանիներն ուսումնասիրում են դռոնների ծրագրավորում, սովորում են Python ծրագրավորման լեզուն, աերոդինամիկա, նավիգացիա, ուսումնասիրում են արհեստական բանականություն, պատրաստում և տարբեր հրամաններ տալով՝ օդ են բարձրացնում իրենց առաջին դռոնները։

Երկրորդ 4 ամիսները նվիրված են ռոբոտաշինությանը։ Առաջին փուլն ավարտելուց հետո հարկավոր է առաձին գրանցվել այս փուլի համար։ Այս ընթացքում երեխաներն էլ ավելի են զարգացնում իրենց ծրագրավորման գիտելիքները, որի շնորհիվ էլ կարողանում են տարբեր հրամաններ տալ իրենց ռոբոտներին։

Drone EduLab-ը ստեղծվել է «Startup Armenia» հիմնադրամի, «Respo» ընկերության և անօդաչու թռչող սարքերի առաջատար ներկայացուցիչ DJI ընկերության համագործակցության շնորհիվ։