Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Տեղի ունեցավ patrast.am աղետների ռիսկի նվազեցման բջջային հավելվածի շնորհանդես
News 14/10/2021 16:03

Հոկտեմբերի 13-ին ժամը 10:00-ին  ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում,  Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա շրջանակում, տեղի ունեցավ patrast.am աղետների ռիսկի նվազեցման բջջային հավելվածի շնորհանդեսը։

Հավելվածը քաղաքացիներին տրամադրում է արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու համար անհրաժեշտ տեղեկատվություն՝ ուղղված  աղետների ռիսկի նվազեցմանը։ Հարթակում ներառված են հետևյալ թեմաները․ կորոնավիրուսային համաճարակ (ՔՈՎԻԴ-19), հոգեբանական առաջին օգնություն, առաջին օգնություն, բնական վտանգավոր երևույթներ  (երկրաշարժ) , կիբեռանվտանգություն, «Օդային տագնապ»-ի ազդանշան, թաքստոցներ։

ՄԱԶԾ  նորարության և կայուն զարգացման նպատակների ֆինանսավորման պորտֆելի ղեկավար Տաթևիկ Քոլոյանը նշեց, որ հարթակը նպատակ ունի մատչելի լեզվով մատուցել արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու մասին ինֆորմացիա՝ օգնելով քաղաքացիներին, մեծահասակներին, երեխաներին խուճապի չմատնվել և հստակորեն գործել արտակարագ իրավիճակներում։

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հիմնադիր ռեկտոր, Համլետ Մաթևոսյանը։ Ողջունելով կատարված աշխատանքը, նա նշեց, որ բարձր է գնահատում հարթակի առկայությունը, քանի որ այն հիմք կհանդիսանա բնակչության մեջ անվտանգության մշակույթի ձևավորման համար, որը կհանգեցնի ավելի գլոբալ խնդիրների լուծմանը։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ քննարկում, որի շրջանակներում հնչեցին հարթակի հետագա զարգացմանը նպաստող գաղափարներ և առաջարկներ։

IOS: https://apple.co/3ayBUqR

Android: shorturl.at/bBJM4

Հավելվածը մշակվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  ImpactAIM աքսելերատորի, ISTC հիմնադրամի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցությամբ։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) և ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի համակարգմամբ, և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի (ԱՌՆԱՊ) աջակցությամբ ու համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծել է patrast.am հարթակը։