Հայաստանում ստեղծված FoodStruct առողջ ապրելակերպի և սննդի ինտերակտիվ մեդիա պլատֆորմը ներգրավել է 400.000 ԱՄՆ դոլար ներդրում ամերիկյան 2420 Ventures ընկերությունից:
Ներդրումը ուղղվելու է պլատֆորմի գիտական բժշկական բովանդակության ընդլայմանը և զարգացմանը: Ներդրումը թույլ կտա ստեղծել աշխատատեղեր ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, այլև բժշկական և կենսաբանական ոլորտում գտնվող մասնագետների համար:
Ուշագրավ է, որ ներդրումը կատարվել է հենց ՀՀ-ում, այսինքն ընկերությունը մնացել է ՀՀ-ի իրավական և հարկային դաշտում և չի տեղափոխվել ԱՄՆ:
Foodstruct-ը առողջ ապրելակերպի և սննդի պլատֆորմ է, որը ամբողջովին ստեղծվել և զարգացել է Հայաստանում: Այն ունի ավելի քան 300.000 ամսեկան հաճախում, ընդ որում օգտատերերի մեծ մասը ԱՄՆ-ից են: FoodStruct-ը բավականին բարձր է գնահատվում Google-ի և այլ որոնողական համակարգերի կողմից, ինչի արդյունքում FoodStruct-ի հաճախումները օրեցօր աճում են: Չնայած Google-ի կողմից բժշկական հոդվածների հանդեպ ներկայացված բարձր պահանջներին՝ հայկական բժշկական և կենսաբանական ոլորտի մասնագետները ստեղծում են գիտական հիմնավորմամբ և վերջին գիտական ստանդարտներին համապատասխանող քոնթենթ:
FoodStruct-ը հնարավորություն է տալիս.
- հայտնաբերել սննդակարգում վիտամինների և միներալների պակասորդը
- գտնել սննդամքերք, որը կբավարարի բարդ սննդային կարիքները
- համեմատել սննդամթերքը առողջարարության և սննդարարության կոնտեքստում
Ներդրումը ստանալուց հետո FoodStruct-ն ընդլայնելու է թիմը թարմ գիտական նյութեր ստեղծելու ունակ բժիշկներով և սննդաբաններով: Արդեն այսօր FoodStruct-ի քոնթենթը օգտագործվում է ոչ միայն սովորական օգտատերերի այլև հայտնի սննդաբանների և այնպիսի գիտական հաստատությունների կողմից ինչպիսիք են Կոլորադոյի և Օհայոյի համալսարանները: FoodStruct-ն ընդլայնվելու է հիմնականում ԱՄՆ-ի շուկայում, ուր նա մրցում է այնպիսի գիգանտների հետ ինչպիսիք են Healthline-ը և WebMD-ն:
FoodStruct-ի բովանդակության հիմնական մասը անգլերեն լեզվով է, սակայն վեբ կայքը թարգմանված է նաև հայերեն և առկա են որոշ քանակի հայերեն լեզվով հոդվածներ: