Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC) և «Ձեռնարկությունների Ինկուբատոր» Հիմնադրամը (EIF)՝ PMI Science-ի աջակցությամբ այս տարի ևս իրականացնում են «Empowering Science» ծրագիրը` նախատեսված մագիստրոսների, ասպիրանտների և գիտնականների համար։
Նախորդ 2 տարիներին ծրագրի շրջանակում 245 մասնակցի ընձեռնվեց անձնական և մասնագիտական աճ ձեռք բերելու հնարավորություն:
«Empowering Science» ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանի գիտական ներուժը` ավելացնելով տարբեր ոլորտներում առաջադեմ հմտություններ ունեցող ներկա և ապագա գիտնականների թիվը:
Մագիստրոսները, ասպիրանտները և գիտաշխատողները հնարավորություն կունենան ներգրավվել 4 դասընթացների: Դասընթացները մշակվել են տարբեր ակադեմիական ոլորտների նպատակային պահանջներին համապատասխան և կապահովեն մասնակիցներին առաջադեմ գիտելիքներով և հմտություններով՝ Հայաստանում իրենց հետագա հաջող կարիերայի համար:
Ծրագրում ներառված դասընթացների շարքը՝
TRIZ հիմունքներ,
Նախագծի կառավարում գիտնականների համար,
Ինչպես գրել հաջողված առաջարկ գիտական ոլորտում,
Արդյունավետ հաղորդակցություններ և բանակցություններ:
Բոլոր դասընթացներն անցկացվելու են անցանց (լսարանային) ձևաչափով՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում։
Դասընթացներն ԱՆՎՃԱՐ են, սակայն մասնակիցների թիվը սահմանափակ է։ Այդ իսկ պատճառով ընտրությունը կատարվելու է ըստ ներկայացված Cover Letter-ի և CV-ի: Հայտերի ընդունման վերջնաժամկետը` նոյեմբերի 8-15 (ըստ դասընթացի):
Դասընթացի հաջող ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։