Նոյեմբերի 24-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում կայացավ «Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարների մրցույթի 2021թ-ի 1-ին փուլի հաղթողների հայտարարման և վկայագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։
Մրցույթն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի ֆինանսավորմամբ և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ։
Հաղթող ճանաչված հետևյալ 15 թիմերը կստանան շուրջ 1.440.000 ՀՀ դրամի չափով մրցանակ՝
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Մրցույթի նպատակն է աջակցել հայաստանյան այն թիմերին և ընկերություններին, որոնք զբաղվում են տնտեսության ավանդական ոլորտներում հեղափոխություն առաջացնող նորարարական տեխնոլոգիական լուծումների մշակմամբ:
Նշենք, որ հայտարարվել է «Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարների մրցույթի ևս մեկ փուլ:
Տեխնոլոգիական լուծումները պետք է առնչվեն այնպիսի ոչ-տեխնոլոգիական ուղղությունների, ինչպիսիք են կայունությունը և այլընտրանքային էներգիան, դիզայնը և ստեղծարարությունը, մշակումը և արտադրությունը, գիտությունն ու կրթությունը, գյուղատնտեսությունն ու համայնքային զարգացումը, առողջապահությունն ու հոգեբանությունը, զբոսաշրջությունը և հյուրընկալությունը և այլն։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2021թ. դեկտեմբերի 2-ը, ժամը 23:59 (Երևանի ժամանակով)։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ` https://www.eif.am/arm/news/tech-in-non-tech-2/: