Հայկական Krisp տեխնոլոգիական ընկերության համահիմնադիր և ղեկավար Դավիթ Բաղդասարյանը տեսահոլովակով ներկայացրել է ընկերության նորագույն լուծումները, որոնք միտված են առցանց «հանդիպումներն» առավել արդյունավետ դարձնելուն։
Առաջին նորարարությունը հանդիպման մասնակիցների խոսելաժամանակի հաշվարկն է, ինչը թույլ կտա առավել վերահսկելի դարձնել հանդիպումների խոսելաժամանակի բաշխումը տարբեր մասնակիցների միջև։ Ընկերությունը նաև փորձարկում է նոր հնարավորություն, որը կչափի ձեր ծիծաղելու չափը։ Մոտ ապագայում Կրիսպը կարող է անգամ փոխել հանդիպման մասնակիցների հագուստը, հագուստի վրա տեղադրել տարբերանշաններ, ինչպես նաև փոխել մասնակցի հետին պատը, և այս ամենն ամենաբարձր որակով։
Հիշեցնենք, որ Krisp-ի լուծումները արհեստական բանականության տեխնոլոգիակաների միջոցով իրական ժամանակում մաքրում է ձայն կողմնակի աղմուկից։ Այժմ ընկերությունը գնահատվում է մոտ 125 մլն դոլար։