News
                                  08/12/2021 16:28
                                
                                Թումո Լիոնն արդեն իրականություն է։
Թումոն մի քանի փաստ է ներկայացրել կրթական ցանցի ամենանորեկի մասին`
- այն Թումոյի արդեն 7-րդ միջազգային կենտրոնն է և 2-րդը` Ֆրանսիայում,
 - առաջինն է, որն ունենալու է իրեն կապվող Թումո տուփեր,
 - ընդունելու է 1500 ուսանողի և կրթական ծրագիրը ընդգրկելու է 8 ոլորտ։
 
Թումո Լիոնի բացման արարողությունը տեղի կունենա հունվարի 26-ին։
Հիշեցնենք՝ օրեր առաջ այս մասին մամուլի ասուլիսում հայտնել էին Région Auvergne-Rhône-Alpes-ի նախագահը, Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը և զարգացման գծով ղեկավար Բեկոր Փափազյանը։


