News
15/12/2021 16:13
«Ճարտարապետության հիմունքներ, կոնստրուկցիաներ և ծրագրային գործիքակազմ (Floorplanner)» դասընթացին գրանցվել էր ավելի քան 100 դիմորդ:
Թեստավորման և հարցազրույցի արդյունքում նրանցից միայն 18-ը հնարավորություն ստացան մասնակցելու դասընթացին, որի ավարտին՝ լավագույն արդյունքներ գրանցողները կարող են աշխատանքի անցնել նիդեռլանդական ArchiDutch ընկերությունում:
Դասընթացն անցկացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի և ArchiDutch ընկերության հետ համատեղ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում: