News
16/12/2021 14:45
Դեկտեմբերի 15-ին հայտարարվեցին «Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարների մրցույթի 2021 թվականի արդեն երկրորդ փուլի հաղթողների անունները:
Վկայագրերի հանձնման հանդիսավոր արարողության մեկնարկին ողջույնի խոսքերով հանդես եկան ՁԻՀ-ի, «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի և PMI Science գիտահետազոտական կենտրոնի ներկայացուցիչները։
Հաղթող ճանաչված 10 թիմերից յուրաքանչյուրն ստացավ շուրջ 1.4 մլն ՀՀ դրամի չափով մրցանակ:
Այսպիսով, «Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարների մրցույթի շրջանակում 2021թ-ին հաղթող է ճանաչվել 25 թիմ:
Մրցույթն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի ֆինանսավորմամբ և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ։