Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
ԳՏՏԿ. Թաիրովի դպրոցում մեկնարկում է «Խորը Ինժեներական մասնագիտացում» անվճար կրթական ծրագիրը
News 16/12/2021 17:26

ՀՀ Արմավիրի մարզի Թաիրով համայնքի դպրոցում՝ Թաիրովի միջնակարգ դպրոց Գյումրիի ՏՏ Կենտրոնը Լիբանանահայ գործարար Րաֆֆի Դեր-Մարտիրոսյանի, Հայ Կրթական Հիմնարկություն և Fund For Armenian Relief աջակցությամբ մեկնարկում է «Խորը Ինժեներական մասնագիտացում» անվճար կրթական ծրագիրը։ Ծրագրին հատուկ աջակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Ծրագրին կարող են դիմել Արմավիրի մարզի 10-րդ դասարանի այն աշակերտները, ովքեր ցանկանում են ձեռք բերել հիմնարար գիտելիքներ և փորձ հետևյալ ուղղություններում․

Ծրագրային ճարտարագիտություն (Software Engineering). Python; Մեքենայական ուսուցում (Machine Learning)

Մեքենաշինություն (Mechanical Engineering). 3D մոդելավորում, ճշգրիտ մեքենաների գործարկում

Էլեկտրատեխնիկա (Electrical Engineering). էլեկտրական կառավարման համակարգերի նախագծում և իրականացում

Արտադրանքի մշակում (Soft Skillset). նախագծերի կառավարում, թիմային աշխատանք:

Մասնակիցների ընտրությունը տեղի կունենա մաթեմատիկայի գրավոր թեստի եւ հարցազրույցի միջոցով, որի ժամանակ կստուգվեն դիմորդների տրամաբանությունը և ինժեներական ոլորտի հանդեպ հետաքրքրությունը։

Ծրագրի շրջանակում Թաիրով համայնքի դպրոցում կպատրաստվի AEF Deep Engineering լաբորատորիա` հագեցած ինժեներական սարքավորումներով։ Դասընթացավարներն ինժեներական ոլորտի ընկերությունների փորձառու մասնագետներ են։

Ծրագրի նպատակն է՝

Ավագ դպրոցի աշակերտների շրջանում ինժեներական կրթության հանդեպ հետաքրքրության բարձրացում

Արդիական և մրցունակ ինժեներական հմտությունների տրամադրում գործնական ուսուցման կիրառմամբ

Աշակերտների կողմից ինժեներական նախագծերի եւ պրոդուկտների մշակում`
անօդաչու սարքեր, ռոբոտներ, խելացի արտադրանքներ և այլն:

Ծրագրի մասնակիցների ուղղորդում դեպի ինժեներական և պոլիտեխնիկական բարձրագույն կրթություն:

Գրանցման հղումը՝ https://forms.gle/NFerL5wq8VJWhGmm8

Ծրագիրը կմեկնարկի 2022-ի փետրվարին. Դիմելու վերջնաժամկետը հունվարի 28-ն է: Հարցերի դեպքում զանգահարել +37494034034:

Ծրագրի ընթացքում լաբորատորիայում նաև կկազմակերպվեն հատուկ դասընթացներ պատերազմի մասնակիցների համար