News
20/12/2021 15:25
Դեկտեմբերի 22-ին տեղի կունենա «Կիբեռանվտանգությունը մեծ ընկերություններում» թեմայով հանդիպում: Բանախոսը Միքայլել Նալբանդյանն է:
Միքայելն ունի առավել քան 7 տարվա փորձ կիբեռանվտագության ոլորտում, աշխատում է VMware-ում և հինադրել է LifeTrace կիբեռանվտանգությամբ զբաղվող ստարտափը:
Միքայելը նաև Cybersecurity in business առարկան է դասավանդել ՀՊՏՀ-ում:
Հանդիպումը տեղի կունենա Microsoft Innovation Center-ում, դեկտեմբերի 22-ին՝ 19:00-ին:
Կքննարկվեն՝
կիբեռանվտագության ինչ խնդիրների են բախվում հատկապես մեծ ընկերությունները,
ինչ նշանակություն, դեր և կարևորություն ունի penetration testing-ը ընկերության համար,
ովքեր պիտի ներգրավված լինեն Pentest պրոցեսում,
ոլորտի հեռանկարները և կիբեռանվտանգության որակի բարձրացման ուղիները: