Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
ՎՏԿ-ում սկսվելու է մարքեթինգի ներածության դասընթաց. Ընդունվում են հայտեր
News 24/12/2021 16:44

Եթե հետաքրքրված ես մարքեթինգով, սոցիալական մեդիաների կառավարմամբ, թիրախավորմամբ, մարքեթինգային ստրատեգիայով, ապա այս դասընթացը հենց քեզ համար է։

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը՝ Picsart և ServiceTitan ընկերությունների մի խումբ աշխատակիցների հետ համատեղ, կամավորության սկզբունքով կանցկացնեն մարքեթինգին նվիրված եռամսյա դասընթաց։

Դասընթացը մեկնարկելու է փետրվարին և անցկացվելու է հիբրիդային մոդելով՝ օֆլայն և օնլայն: Դասընթացն անվճար է:
Մասնակցության հայտ կարող ես ներկայացնել, եթե

  • ունես անգլերենի միջին կամ միջինից բարձր իմացություն (դասերն անցկացվելու են հայերենով, սակայն առաջադրանքներն ու ընթերցանության նյութերը լինելու են անգլերեն),
  • սովորում ես համալսարանում, կամ ավարտել ես համալսարանը, կամ ունես աշխատանքային փորձ (անկախ ոլորտից),
  • հետաքրքրված ես մարքեթինգով և ցանկանում ես ընդհանուր գիտելիքներ ձեռք բերել ոչ միայն սոցիալական մեդիա մարքեթինգի (ՍՄՄ), այլև մարքեթինգի այլ ճյուղերի վերաբերյալ,
  • հեշտությամբ կարողանում ես գտնել ցանկացածդ ինֆորմացիան օնլայն,
  • պրպտող ես, հետաքրքրասեր, և սիրում ես սովորել և բացահայտել նորը,
  • կազմակերպված ես և պատրաստ ես կատարել դասընթացի ընթացքում տրվող բոլոր առաջադրանքները,
  • կարող ես ինքնուրույն սովորել և միաժամանակ աշխատել թիմում։

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ https://forms.gle/XJAynTEhgxip3JU9A

Նախնական փուլից հետո ՎՏԿ-ն կապ կհաստատի ընտրված մասնակիցների հետ և կհրավիրի մասնակցելու ընտրության մյուս փուլերին։

Այս դասընթացը չի իրականացվում Picsart կամ ServiceTitan ընկերությունների կողմից։ Այն իրականցվում է այդ ընկերություններում աշխատող մի խումբ մասնագետների ջանքերով։