Հայկական BeeGraphy ընկերությունը գործարկում է աշխարհում առաջին օնլայն հարթակը, որտեղ օգտատերերը կարող են գնել կամ ստեղծել 2D & 3D պարամետրիկ մոդելներ։
BeeGraphy հարթակը նախատեսված է ինչպես 2D և 3D մոդելավորողների համար, այնպես էլ այն անձանց ու ընկերությունների, որոնք շահագործում են համակարգչաթվային լազերային տպագրության սարքավորումներ (CNC machine) և եռաչափ տպիչներ։ Հարթակի ծառայություններից կարող են օգտվել նաև տարաբնույթ պարագաների և աքսեսուարների արտադրությամբ զբաղվող ընկերությունները, որոնց համար կգործի BeeGraphy-ի 2D/3D պարամետրիկ մոդելների խանութը։
BeeGraphy-ի առանցքային արտադրանքը պարամետրիկ մոդելավորման օնլայն գործիքակազմն է՝ BeeGraphy Editor-ը, որի գործարկումը աննախադեպ իրադարձություն է համարվում 2D և 3D մոդելավորման և նախագծման ինդուստրիայում։
Աշխարհում առաջին օնլայն պարամետրիկ մոդելավորման ծրագիրը
BeeGraphy ընկերությունը ստեղծել է 2D/3D պարամետրիկ մոդելավորման օնլայն խմբագրիչ, որի անալոգը աշխարհում դեռևս գոյություն չունի։ BeeGraphy-ի առցանց պարամետրիկ մոդելավորման հարթակը գալիս է լրացնելու մոդելավորման համաշխարհային ինդուստրիայում արդեն մի քանի տարի շարունակ նկատվող հսկայական պահանջարկը, այն է՝ ամպային սերվերների և համաշխարհային ցանցի տված հնարավորություններն օգտագործել պարամետրիկ 2D և 3D մոդելներ մշակելու և համօգտագործելու համար։
BeeGraphy-ի մոդելավորման ծրագրակազմում օգտագործվում են NURBS-ի վրա հիմնված մաթեմատիկական մոդելավորման ալգորիթմներ, ինչի արդյունքում մոդելների ճշգրտությունը հասնում է առավելագույնի։
Այս պահին BeeGraphy Editor մոդելավորման ծրագիրը գտնվում է վերջնական լրամշակումների փուլում (V1.0)։ Ծրագրակազմի առաջին հիմնական թողարկումը նախատեսվում է 2022 թ․ փետրվարի 27-ին։
BeeGraphy-ն հրավիրում է մոդելավորողներին փորձարկել օնլայն ծրագրակազմի գործիքներն ու հնարավորությունները՝ ստանալով խմբագրիչն օգտագործելու բացառիկ և անվճար հնարավորություն մինչև 2022 թ․ մայիսի 1-ը։ Մոդելավորողների և նախագծողների դիտարկումներն ու կարծիքները կօժանդակեն գործիքաշարերն ու հնարավորություններն ավելի հարստացնելու և օգտակար դարձնելու համար։
BeeGraphy Editor օնլայն մոդելավորման ծրագիրը հասանելի է այս հղումով՝ https://app.beegraphy.com
Ինչ հնարավորություններ է տալիս BeeGraphy Editor-ը
- Պարամերտիկ եռաչափ մոդելավորման օնլայն խմբագրիչ (որը միակն է օնլայն ռեժիմում)։
- Նախագծողների և դիզայներների թիմերի միջև համագործակցություն իրական ժամանակում (Real-time collaboration)։
- Հաճախորդ-դիզայներ-արտադրող աշխատանքային հաղորդակցության բարելավում և գործընթացի արագության և արդյունավետության բարձրացում:
- API, որը հնարավորություն է տալիս ինտեգրել BeeGraphy-ի մոդելները և NURBS համակարգը այլ օնլայն հարթակներում և ուսումնական հաստատություններում։
- Ամպային սերվերներում մեծ ծավալով պարամետրիկ 3D և 2D մոդելներ պահելու և խմբագրելու հնարավորություն, որը տալիս է միայն Beegraphy-ն։
- Պարամետրիկ մոդելի եռաչափ տեսք (3D view), ինչի շնորհիվ նախագծողները/մոդելավորողները կարող են տեսնել մշակվող մոդելի տեսքը եռաչափ տարածության մեջ, ինչպես նաև ցուցադրել այն գործընկերներին և պատվիրատուներին: Այս գործառույթը բազմաթիվ մոդելավորողների կօգնի խուսափել հավելյալ ծառայություններից և թույլ կտա խնայել գումար։
Առաջիկայում, BeeGraphy Editor-ի ամբողջական գործարկման հետ զուգահեռ, հարթակում գրանցված նախագծող օգտատերերը կկարողանան իրենց ստեղծած պարամետրիկ եռաչափ մոդելները ներկայացնել վաճառքի անմիջապես BeeGraphy Shop-ում՝ստեղծելով եկամտի նոր աղբյուր։
BeeGraphy ընկերության թարմացումներին և մասնագիտական հոդվածներին կարող եք ծանոթանալ ընկերության բլոգում այստեղ։