Գաղտնիք չէ, որ օրեցօր աճում են համացանցում գործող սահմանափակումները, որոնք կարող են լինել առևտրային, աշխարհագրական կամ քաղաքական։ Օրինակ՝ որևէ երկիր փակում է մեկ այլ երկրի օգտատերերի մուտքը իր առցանց հարթակներ, որևէ առցանց խանութ այլ տարածաշրջանների համար արգելում է մուտքը կամ առցանց հեռարձակման հարթակ, որը անհասնելի է օգտատիրոջ երկրում։ Սահմանափակումներից բացի, ժամանակակից առցանց աշխարհում օգտատերն ունի իր անվտանգությունն ու տվյալների գաղտիությունն ապահովելու խնդիր։ Տարբեր հարթակներ զանազան տեղեկատվություն են հավաքում օգտատիրոջ մասին և այնուհետ այդ տեղեկատվությունն օգտագործում իրենց նպատակներով, որպես վառ օրինակ կարող ենք բերել առցանց գովազդը։
Վերոնշյալ կաևորագույն խնդիրների լուծմանն են ուղղված VPN հարթակները, որոնք հիմնականում օգնում են գաղտնի պահել օգտատիրոջ տեղակայումը կամ հասանելի դարձնել սահմանափակ ծառայությունները։ VPN հարթակները որքան օգտակար, այնքան էլ կարող են վտանգավոր լինել, քանզի օգտատիրոջ ամբողջական տեղեկատվությունն անցնում է այլ ենթակառուցվածքով։ Այստեղ է, որ առաջ են գալիս այնպիսի ծառայություններ, որոնք տրամադրում են անվտանգ, արագ ու հուսալի ծառայություններ։ Այդպիսի հարթակներից մեկն էլ SurfShark-ն է, որն աշխարհի լավագույն VPN հարթակներից է։
SurfShark-ի մրցակցային ամենամեծ առավելությունն այն է, որ համակարգն ըստ էության չի սահմանափակում մեկ օգտատիրոջ կողմից օգտագործվող սարքավորումների թիվը։ Մնացած բոլոր բարձրակարգ հարթակներում հիմնականում գործում է սահմանափակում՝ մինչև 7 կամ 10 սարքավորում։
SurfShark-ն առանձնանում է նաև տարբեր հարթակների և համակարգերի համար նախատեսված իր լուծումներով։ Մասնավորապես, SurfShark-ը հասանելի է macOS, Windows, Linux օպերացիոն համակարգերի համար։ Առանձին լուծումներ կան նաև Chrome, Egde, Firefox բրաուզերների համար։ Իհարկե առկա են նաև հավելվածների iOS և Android սմարթֆոնների համար, ինչպես նաև սմարթ հեռուստացույցների համար՝ Fire TV, Android TV:
Գործում են հետևյալ փոթեթները՝ 1 ամիս, 6 ամիս և 24 ամիս։ Բաժանորդագրության տևողության աճի հետ միասին ծառայության գները շեշտակիորեն նվազում են։ (Նկարին պատկերաված գները գործում են հրապարակման պահին):
Վճարումները կարելի է իրականացնել հիմնական վճարային քարտերի միջոցով՝ Visa, Mastercard, American Express, Discover, ինչպես նաև Paypal, Google Pay և Amazon Pay հարթակներով։ SurfShark-ի համար կարելի է վճարել նաև կրիպտոարժույթներով՝ BTC, ETH, XRP:
SurfShark համակարգը բաղկացած է աշխարհի 69 երկրում տեղադրված 3200 և ավել սերվերներից։ Որոնք ամբողջ աշխարհով սփռված օգտատերերի համար ապահովում են արագ և հուսալի կապ։ Եվրոպայում SurfShark-ի սերվերներ են հասանելի 39 երկրի 50 քաղաքում։ Ամերիկյան մայրցամաքում՝ 13 երկիր, 39 քաղաք, Ասիա-Օկեանիա տարածաշրջանում՝ 13 երկիր, 19 քաղաք։ Մերձավոր Արևելք և աֆրիկա՝ 4 երկիր։
Համակարգի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ VPN-ի գործունեության ընթացքում կարելի է այն ոչ ակտիվ պահել որոշակի հավելվածների համար, օրինակ՝ առցանց բանկինգ։ Սա նշանակում է, որ սարքավորումը կարող է միաժամանակ աշխատել երկու IP հասցեներով, և այն ուղղություններով, որտեղ հավելյալ պաշտպանության կամ գաղտնիության կարիք չկա գործում է հիմնական IP-ն։
VPN-ի հիմնական գործառույթներից բացի SurfShark-ը մեծ տեղ է տալիս նաև օգտատերերի անվտանգությանը։ Խոսքը գնում է տվյալների գաղտնիության պահպանման և համացանցից եկող վտանգների չեզոքացման մասին։ Համակարգն արգելում է վտանգավոր կայքերի կողմից օգտատիրոջը վնասող ծրագրերի ներբեռնումը, արգելում է նաև անտեղի գովազդները, ինչպես նաև արագացնում է համացանցի արագությունն ու խնայում տրաֆիկ։
Գործում է նաև SurfShark Search ենթահամակարգը, որը անվտանգ, առանց գովազդի և գաղտնի կերպով որոնումներ իրականացնելու հնարավորություն է տալիս։
Այսպիսով, SurfShark-ը հնարավորություն է տալիս, անվտանգ և արագ կապի միջոցով վերացնել համացանցում գործող բազմաթիվ սահմանափակումներ և հասանելի դարձնել բազմաթիվ նոր հարթակներ ու ծառայություններ։