«Երիտասարդ Նորարարներ – Ապագա Առաջնորդներ» հեքըթոնը, որն անցկացվում է EU4B ITTD ծրագրի աջակցությամբ՝ Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի (ԳՏՏԿ) հետ համատեղ, ընդունում է մասնակցության հայտեր:
Վիրտուալ հեքըթոնը, որի նպատակն է խթանել երիտասարդ սերնդի ձեռներեցության ոգին, մասնակից թիմերին հնարավորության կտա հանդես գալ ինժեներական և տեխնոլոգիական գաղափարներով՝ ուղղված Հայաստանում տնտեսական խնդիրների լուծմանը։
24 ժամ տևողությամբ հեքըթոնի գրացման հայտը հասանելի է այստեղ: Դիմելու վերջնաժամկետը մայիսի 15-ն է: 3 հաղթող թիմեր կստանան տեխնոլոգիական նվերներ, ինչպես նաև հմտությունների զարգացման դասընթացներին անվճար մասնակցելու հնարավորություն, իսկ գլխավոր հաղթող թիմին սպասվում է անակնկալ մրցանակ:
Հեքըթոնին կարող են մասնակցել 16-22 տարեկան ավագ դպրոցի կամ քոլեջի սաները, որոնք ունեն տեխնոլոգիական հիմնական հմտություններ, նորարար են, սիրում են թիմային աշխատանքն ու պատրաստ են համագործակցել ՀՀ այլ մարզերի երիտասարդների հետ:
Դիմող թիմի ( թիմում 4-5 անդամ) նորարարական, տեխնոլոգիական ու ինժեներական գաղափարի հիմքում պետք է լինի Հայաստանի առաջնային ոլորտների (գյուղատնտեսություն, անասնապահություն, զբոսաշրջություն, թեթև արդյունաբերություն և այլն) զարգացումն ու հզորացումը:
Հարցերի և այլ մանրամասների դեպքում դիմեք մեզ՝ զանգահարելով +37494034 034 հեռախոսահամարով: