Հայկական CodeSignal ընկերությունը արժանացել է բարձրագույն մրցանակի բիզնես տեխնոլոգիաների ռեյթինգներ կազմող TrustRadius ընկերության կողմից
«CodeSignal-ը TrustRadius-ից ստացել է «Top Rated» մրցանակ միանգամից չորս կատեգորիայում՝ գնահատում, տեխնիկական հմտությունների գնահատում, տեսահարցազրույցներ և վիրտուալ ՏՏ լաբեր։ Վարկանիշները ամբողջությամբ հիմնված են հաճախորդների կարծիքների վրա», – նշել է Մեգան Հեդլին՝ TrustRadius-ի հետազոտությունների գծով փոխնախագահը:
CodeSignal-ն առաջարկում է տեխնիկական հարցազրույցներ անցկացնելու լուծումներ՝ օգնելով գնահատել մասնագետների հմտությունները ռեզյումեների շրջանակներից դուրս և դարձնել աշխատանքի ընդունման պրոցեսն առավել անկողմնակալ։ CodeSignal-ի լուծումներին վստահում են այնպիսի նորարարական տեխնոլոգիական ընկերություններ, ֆինանսական հաստատություններ և խոշոր ձեռնարկություններ, ինչպիսիք են Uber, Netflix, Zoom, Meta, Pinterest, Dropbox և Capital One. 2021թ.-ին CodeSignal-ը ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ CodeSignal-ն ամփոփեց նախորդ տարին կազմակերպության համար կարևորագույն ձեռքբերումներով. series B $25 միլիոն ֆինանսավորում ստանալուց ընդամենը 10 ամիս անց ընկերությունն ստացավ series C $50 միլիոն ներդրում։