«Երիտասարդ Նորարարներ – Ապագա Առաջնորդներ» հեքըթոնը, որն անցկացվում է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ՝ Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի (ԳՏՏԿ) հետ համատեղ, կամփոփվի փիչինգ մրցույթի տեսքով հունիսի 5-ին՝ Վանաձորի ԱՆԳԱՐ-ում:
Հեքըթոնը, որի նպատակն է խթանել երիտասարդ սերնդի ձեռներեցության ոգին, մասնակից թիմերին հնարավորության կտա հանդես գալ ինժեներական և տեխնոլոգիական գաղափարներով՝ ուղղված Հայաստանում տնտեսական խնդիրների լուծմանը։
ԳՏՏԿ-ում նշել են, որ հեքըթոնին մասնակցելու հայտ է ներկայացնել 160 մարդ, որոնք ներկայացված են 56 թիմերում՝ Հայաստանի բոլոր մարզերից:
Հաղթող թիմերը կստանան տեխնոլոգիական նվերներ, ինչպես նաև հմտությունների զարգացման դասընթացներին անվճար մասնակցելու հնարավորություն, իսկ գլխավոր հաղթողին սպասվում է անակնկալ մրցանակ: Ժյուրիի կազմում են լինելու մասնավոր և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ:
Հեքըթոնին մասնակցում են 16-22 տարեկան ավագ դպրոցի կամ քոլեջի սաները, որոնք ունեն տեխնոլոգիական հիմնական հմտություններ, նորարար են, սիրում են թիմային աշխատանքն ու պատրաստ են համագործակցել ՀՀ այլ մարզերի երիտասարդների հետ:
Հարցերի և այլ մանրամասների դեպքում դիմեք մեզ՝ զանգահարելով +37494 034 034 հեռախոսահամարով: