Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ավարտվել է Synergy Hackathon 2022-ը
News 06/06/2022 13:31

Ձայնային օգնական, խելացի տան համակարգեր, աշխատակիցների ինտենսիվ շփումն ապահովող հարթակ. նման և այլ տեխնոլուծումներն իրականացել են 24 ժամում:

Մրցույթի 3-րդ տեղը զբաղեցրել է ձայնային օգնական ստեղծող թիմը, 2-րդ հորիզոնականում է p2p մեխանիզմով տվյալների զուգահեռ մուտքագրման համակարգը, իսկ 1-ին հորիզոնականում էր Synergy-ի ԴՆԹ-ի թվային քարտեզը ստեղծած թիմը:

Ամփոփվել է Synergy Armenia-ի Hackathon 2022-ը: Արդեն տարիներ շարունակ նորարար գաղափարների մրցույթը միավորում է Synergy-ի նորարարներին 24-ժամյա մեծ տոն-մրցույթի շուրջ։ Hackathon 2022-ին 130-ից ավելի մասնակից, 11 թիմում 24 ժամ աշխատեց՝ ծրագրավորման մրցույթին փորձելով ստեղծել թվային ու նորարար լուծումներ:

Նախորդ տարիներին ստեղծված տեխնոլոգիաներից շատերն այսօր օգտագործվում են Synergy Armenia-ում. «Այս մրցույթին ստեղծված գաղափարներից շատերն ունեին բիզնեսի տեսանկյունից բարձր արժեք, ուստի հաղթողներին ընտրելն էլ բավականին դժվար էր: Մեր ընկերությունը բավականին մեծ է. ունենք մասնաճյուղեր Երևանում, Ստեփանակերտում,  Գյումրիում, Վանաձորում, և բոլոր մասնաճյուղերի աշխատակիցներին միավորելու, նրանց ստեղծագործելու ազատություն տալու տեսանկյունից շատ ենք կարևորում միջոցառումը և ամեն տարի մեծ մասշտաբով իրականացնում»,-նշում է Synergy-ի հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը:

Ընկերության տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանը նշում է, որ օրինակ՝ իրենց ստեղծած ձայնային օգնականի գաղափարի շուրջ միավորված թիմն ընդամենը մեկ գիշերում կարողացել է ստեղծել օնլայն օգնական, որը գտնում, ամրագրում է ազատ սրահները բիզնես հանդիպումների համար նաև ազատ տեղեր կայանատեղիում. «Տեխնոլոգիական այս լուծումները գտնելու ու արդեն գոյություն ունեցող ինֆորմացիան մեկտեղելու համար, բնականաբար, քսանչորս ժամը քիչ էր, բայց մեզ համար կարևորն արդյունքն է, ուստի շարունակելու ենք ավելի «խելացի» դարձնել մեր ձայնային օգնականին»:

Իսկ առաջին հորիզոնականը գրաված գաղափարի հեղինակը՝ համակարգի ինժեներ Հայկ Ժամհարյանը նշում է, որ իրենց մոտիվացրել է հատկապես ընկերության 25-ամյա հաջողությունը: «Գուցե անձամբ իմ ներդրումը մեր հաջողություններում ընդամենը 0,1 տոկոսն է կազմում, բայց մենք ուզում էինք թվային քարտեզի միջոցով ցույց տալ, թե ինչպես է այս տարիների ընթացքում ընկերությունն աշխարհի 80-ից ավելի երկրում բարիքին ուղղված ծրագրեր ստեղծել պետությունների համար՝ փոխելով մարդկանց կյանքը դեպի լավը: Մեր 13 հոգանոց թիմին շատերն էին ուզում միանալ, շատերը նույնիսկ մյուս թիմերից օգնում էին մեզ՝ հանուն ընդհանուր գաղափարի: Նշանակում է՝ Սիներջիի հաջողության համար բոլորն են պատրաստ միանալ»:

Գաղափարները գնահատվել են ըստ նորարարության ու կրեատիվության, իրագործման կատարելության և բիզնես արժեքի: Հաղթողները ստացել են թիմային հանգստյան փաթեթներ: