Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Պետական աջակցություն ՏՏ ոլորտում. Ինչպես դիմել և ինչպես ստանալ
News 07/06/2022 20:28

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առեվտրային կազմակերպություններին եվ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022թ․ մարտի 24-ի թիվ 399-Լ որոշման համաձայն՝ ընկերություններին կվերադարձվի նոր աշխատակիցներից գանձվող եկամտահարկի 50 տոկոսը, եթե հետագա աշխատատեղերի քանակն ավելանա առնվազն 10-ով։

Յուրաքանչյուր ամսվա համար սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան նոր ընդունված աշխատողների, նրանց հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի մասին տեղեկատվություն, աշխատողներին եկամուտների վճարումը հավաստող փաստաթղթեր:

Որոշմամբ սահմանված կարգով պետական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևանմուշներն են դիմում-հայտը,  աջակցություն ստանալու դիմումը, շահառու հանդիսացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի աշխատողների մասնագիտական անձնակազմի վերաբերյալ տեղեկություններ պարունակող տեղեկանքը:

Դիմում-հայտերը ներկայացման էլեկտրոնային ստորագրությամբ ներկայացնել համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը՝ ներբեռնել ձևաթղթերը, լրացնել դիմում-հայտը, լրացված փաստաթղթերը վերափոխել PDF ձևաչափի, PDF ձևաչափով դիմում-հայտերը ստորագրել էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկել դիմում-հայտերը [email protected] էլեկտրոնային հասցեին: